Երբ Վրաստան է գալիս, հայկական եկեղեցի չի մտնում` գիտի, որ արժանի պատասխան կստանա. Hraparak.am

 Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Տալլինում էր՝ Էստոնիայում, որտեղ այցելեց նաև հայ առաքելական եկեղեցի: Նրան դիմավորել է Բալթյան երկրների, նախկինում վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Արքեպիսկոպոսը ջերմ ընդունելության է արժանացրել Փաշինյանին, օրհնել նրան, հայտարարել, որ աղոթում են Փաշինյանի՝ ծրագրերի հաջող իրականացման համար: 

Համացանցն այդ օրհնանքի կադրերից հետո ակտիվ քննարկում ու քննադատում է թեմի առաջնորդին: Շատերի մոտ արդարացի հարց է առաջացել` Մայր Աթոռը պարբերաբար Փաշինյանին հրաժարական տալու հայրական խրատ է տալիս, շատ արժանապատիվ հոգևորականներ հրաժարվում են ողջունել նրան, պատարագ մատուցել նրա Փաշինյանի ներկայությամբ, Վազգեն արքեպիսկոպոսն իր անձնական վերաբերմո՞ւնքն է դրսևորում, թե՞ Մայր Աթոռի՝ իշխանությունների հետ հարաբերություններում ինչ որ բան է փոխվել: Եւ համացանցում տարբեր տեղեկություններ շրջանառվեցին Միրզախանյանի՝ Վրաստանում հոգևոր ծառայության ժամանակաշրջանից, տարատեսակ խնդրահարույց պատմություններ եւ այլն: 

«Հրապարակը» որոշեց կապ հաստատել Վրաստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Թիֆլիսահայերից մեկն ասաց, որ Միրզախանյանի անունը կապված է եղել տարատեսակ բիզնես- ծրագրերի հետ, նրան մեղադրել են կնունքների, հարսանիքների ու թաղումների համար շատ բարձր գումարներ պահանջելու մեջ: Սակայն վերջինս համայնքի առաջնորդի դերում շատ ակտիվ է եղել տարատեսակ միջոցառումների կազմակերպման հարցում, փորձել է համայնքային բոլոր գործերը կենտրոնացնել իր ձեռքում: «Միրզախանյանն ի սկզբանե նիկոլական է եղել, սկզբում լևոնական էր, հետո աջակցեց հեղափոխությանը, իսկ դրանից հետո էլ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը: Չեմ կարծում, թե Արցախի կորուստը որևէ կերպ ազդել է նրա՝ Փաշինյանի հանդեպ վերաբերմունքի վրա»,-ասաց թիֆլիսաբնակ մեր զրուցակիցը: 

Թիֆլիսում հանրային ակտիվ գործունեությամբ զբաղվող, բժշկական գիտությունների դոկտոր Գուրգեն Մխիթարյանն էլ «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Վրաստանի հայ համայնքի գրագետ շերտը շատ բարձր են գնահատում Վազգեն Միրզախանյանին՝ որպես թեմական եպիսկոպոսի: 

«Վազգեն Միրզախանյանի առաջնորդության ժամանակ մեզ մոտ մկրտության, հարսանիքի, պսակի, թաղման ծեսի, եկեղեցու և գերեզմանի կարգ մասով դրված չէր ինչ-որ թիվ, որ պետք է բերել, մուծել՝ նման բան չի եղել: Ամեն մարդ վճարել է այնքան, որքան կարողացել է կամ ցանկություն է ունեցել: Ու դա հենց առաջնորդի դրվածքն է եղել, որ ժողովրդից ինչ-որ ավելորդ գումարներ չգար, բայց մարդկանց տված գումարն էլ այնքան չնչին էր, որ այդ թեմայով խոսել Միրզախանյանի դեմ, նույնիսկ իմաստ չուներ: Բայց կային սադրիչներ, որոնք հիմա էլ կան, ովքեր ինչ-որ հատուկ ծառայությունների ազդեցությամբ, թե այլ պատճառներով սկսեցին բամբասել ու տարբեր հիմարություններ տարածել Վազգեն Միրզախանյանի մասին»,-ասաց Մխիթարյանը: 

Արքեպիսկոպոս Միրզախանյանին որպես եպիսկոպոս, որպես Կտակարանի մասնագետ, որպես ազգային քարոզչի՝ ինքը շատ է հարգել, սակայն նա ի սկզբանե եղել է «ազգակործան հեղափոխության կողմնակից», նշեց Մխիթարյանը: «Վազգեն Միրզախանյանի կատարած ամեն մի քայլն այսօր զրոյանում է իմ աչքում, քանի որ նա Փաշինյանին այդպես ընդունել է: Ես իրենից նման քայլ չէի սպասում, քանի որ ինքն իր քարոզներում առանջնությունը միշտ տալիս էր Մայր Աթոռին՝ հայոց առաքելական եկեղեցուն: Ես իրենից չէի սպասում, ազնիվ խոսք, այդ լուրը շատ վատ ազդեց ինձ վրա»,-ասաց բժշկական գիտությունների դոկտորը: Սակայն հանուն արդարության չի կարող չշեշտել, որ Միրզախանյանը շատ բարեկիրթ է` գուցե չի ուզեցել հավելյալ լարել հարաբերությունները: Ինքը Միրզախանյանի փոխարեն պարզապես թույլ չէր տա Փաշինյանին մտնել եկեղեցի, ասում է Մխիթարյանը: 

«Փաշինյանը, երբ Վրաստան է գալիս, նա հայկական եկեղեցի չի գալիս, նա գիտի, որ եթե գա, ապա այնպիսի պատասխան կստանա, ինչին արժանի է: Բայց այդ օրհնանքները, և այլն, չեմ կարող ասել, թե ինչի է արել այդպես»,-ասաց Մխիթարյանը, շեշտելով, որ Միրզախանյանին ուղղված մյուս մեղադրանքները զրպարտություն են․ «Գուցե քաղաքական առումով Վազգեն Միրզախանյանը սխալվել է, ինչպես երեք հարյուր հազար հոգին սխալվեց ու ազգակործան հեղափոխություն արեց, բայց բարոյական առումով՝ ոչ, նա անբիծ մարդ է: Ես մոտիկից եմ ճանաչել այդ մարդուն, գիտեմ ով է, ինչ է, բոլորս էլ շատ հարգում, սիրում էինք որպես մեր թեմակալ առաջնորդ, հասնող մարդ: Իր ժամանակ, երբ լեյկեմիայով հիվանդ երեխաներ էինք ունենում, այդ ամեն ինչը ֆինանսավորում էր Վազգեն Միրզախանյանը, իսկ տգետ մարդիկ ասում էին՝ ուր են գնում այն փողերը, որ մենք գցում ենք գանձանակի մեջ»: 

Թիֆլիսաբնակ Գուրգեն Մխիթարյանը պատմեց, որ մորական կողմի ազգականներից է հրաժարվել՝ ազգակործան հեղափոխությանը աջակցելու համար և այդ հարցում անզիջում է՝ հրաժարվում է բոլոր այն մարդկանցից, ովքեր աջակցել են ու շարունակում են աջակցել «ազգակործան հեղափոխությանը»: 

Աղբյուրը՝ Hraparak.am  

դիտվել է 97 անգամ
Լրահոս
ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն» Թրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելուն Ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխա Չեղարկվել է Գալկինի համերգը Ստամբուլում Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ Արթիկի ավագանու թեկնածուի տնային կալանքի միջնորդությունը մերժվել է ԿԸՀ նախագահը մանրամասնում է Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց ԱՄՆ կոնգրեսականը Թրամփին ու Հեգսեթին մեղադրել է առանց ավարտի հստակ ծրագրի Իրանի դեմ պատերազմ սկսելու համար Արթիկում «Ապրելու երկրի» 3 անդամ է ձերբակալվել, նաև՝ համայնքապետի թենկածուն ՌԴ-ն հույս ունի, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունը քարտուղարությանը կազատի Արևմուտքի թելադրանքից Արենիում բախվել են «Kia»-ն ու «Mercedes»-ը․ 2 վիրավորի մեքենայից դուրս են բերել փրկարարները Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am