Լոս Անջելեսում Զարուհի Փոստանջյանի կազմակերպած ակցիայի մասնակիցները պահանջագիր են ընդունել

Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ԱՄՆ-ում է, որտեղ բողոքի ակցիա է կազմակերպել: Դրա մասնակիցները պահանջագիր են ընդունել, որը կոչվում է Սփյուռքահայության քաղաքական մանդատի վերականգնման պահանջագիր. «Առաջնորդվելով սկզբունքով, որ հայությունը, անկախ նրանից, թե աշխարհի որ մասում է ապրում, գործոն և ուժ է, երբ մասնակցում է իր ազգային քաղաքականության բոլոր գործընթացներին, Գիտակցելով, որ միասնական ազգային պետության հանրային կառավարման մարմինների ձևավավորման ընթացքում շուրջ քառորդդարյա կորուստը հանգեցրել է աղետի հայոց պետականությունում` ընդուպ մինչև պետականության անկման վտանգի, Տագնապ զգալով, որ Հայաստանի Հանրապետության անունից տարվում են հանցավոր բանակցություններ հայրենի հողի հանձնման վերաբերյալ, Ճանաչելով որպես դավադրություն Հայոց Մեծ եղեռնից հետո առաջացած հայկական սփյուռքի համալրումը անկախության տարիների նոր սփյուռքով, որի մեծամասնությունը Հայաստանի Հանրապետությունից գաղթած քաղաքացիներ են, Ընդունելով իրողությունը, որ հայ ազգի կարևոր հատվածի ներկայացուցիչները` սփյուռքահայությունը, որոնց քանակը մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում ապրողների քանակը` արհեստականորեն դուրս են մնացել հայկական պետականության քաղաքական կյանքից, Մտահոգ լինելով, որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիները քաղաքական ընտրություն կատարելու ժամանակ չափազանց խոցելի են` նրանց գերակշիռ մասը գտնվում է աղքատության մեջ, մի մասը՝ պետական ծառայության, իսկ մի հատվածը աշխատում է քրեաօլիգարխներին պատկանող ձեռնարկություններում, Կործանարար դիտարկելով հայկական պետականությունում գործող բռնակալական, քրեաօլիգարխիկ համակարգը և խոցելի հասարակությունը, Մենք պահանջում ենք Քաղաքական միասնություն, Քաղաքական իրավունքներից օգտվելու համար հավասար պայմաններ, Ազատագրված հայրենիքի` Արցախի դե յուրե վերամիացում և միասնական պետականության հռչակում, Հայրենի բնօրրանի բռնազավթման պաշտոնական դատապարտում և պահանջների ներկայացում, Ժողովրդավար քաղաքական կառուցվածքի ներդնում: Քաղաքական իրավունքներ Հայ ազգի բոլոր հատվածների ներկայացուցիչները հայոց պետականությունում իրավունք ունեն ձևավորելու հանրային իշխանություն` խորհրդարան, կառավարություն և նախագահություն, Մենք պահանջում ենք վերականգնել մեր քաղաքական իրավունքները` ընտրելու և ընտրվելու իրավունքը, Մենք պահանջում ենք վերականգնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքը անկախ այն բանից, թե աշխարհի որ ծայրամասում են բնակվում կամ գնտվում, Մենք պահանջում ենք վերացնել բոլոր տեսակի խոչնդոտները և ապահովել մեր մասնակցությունը ազգային քաղաքականության բոլոր գործընթացներին` ազգային քաղաքական հայեցակարգի կենսակոչմանը, քաղաքական վերնախավի ստեղծմանը, պետական կառավարման մարմինների ձևավորմանը և քաղաքական որոշումների կայացմանը, Մենք պահանջում ենք հայոց խորհրդարանում պատգամավորական մանդատի տրամադրում, Մենք պահանջում ենք հայոց կառավարությունում նախագահի, վարչապետի և նախարարների պաշտոններում ընտրվելու իրավունքի հնարավորություն բացարձակ հավասար պայմաններում, Հայրենիքի տարածքային ամբողջականության վերականգնում 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքը` ներկայիս Հայաստանի և Արցախի Հանրապետությունների հողը սուրբ է և ենթակա չէ որևէ սակարկության, Մենք պահանջում ենք Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միասնական պետականության պաշտոնական հռչակում, Մենք պահանջում ենք՝ մինչև հայրենի բնօրրանի տարածքային ամբողջականության վերականգնումը, հայրենիքի սուրբ հողի ազատագրման պարտականության ստանձնում: Բռնակալության վերացում Մենք պահանջում ենք լուծարել ոչ օրինակարգ ՀՀ կառավարությունը, ոչ օրինակարգ ՀՀ խորհրդարանը և պաշտոնանկ անել ՀՀ նախագահի պաշտոնը բռնազավթաց անձին, Մենք պահանջում ենք ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին, Մենք պահանջում ենք ՀՀ ուժային կառույցներից զերծ մնալ քաղաքական դիրքորոշման համար քաղաքացիների նկատմամբ բռնի ուժի կիրառումից, Մենք պահանջում ենք նվազեցնել ոստիականության քանակը՝ այն դարձնել առավելագույնը 3000 մարդ, Մենք պահանջում ենք 20,000 ոստիկանության անձնակազմը վերաձևավորել պայմանագրային զինծառայողների, Մենք պահանջում ենք արգելել 18-27 ամյա զինակոչիկների առաջին գծում պաշտպանական ծառայություն իրականացնելը: Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am