Մենք որևէ լուծում չենք առաջարկելու կամ պարտադրելու Հայաստանին. Պյոտր Սվիտալսկի

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության  ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս  շարունակել ՀՀ-ի հետ համագործակցությունն էներգետիկայի ոլորտում։ «ԵՄ-ն կտա աջակցություն Հայաստանին՝ կանաչ էներգետիկայի անկախ աղբյուրներ ստեղծելու, էներգետիկ շուկան լիբերալիզացնելու ուղղությամբ, ավելի մատչելի էներգիա ունենալու հարցերում: ԵՄ-ն տարիներ շարունակ աջակցել է Հայաստանին, որպեսզի Մեծամորի ատոմակայանն անվտանգ դառնա և պատշաճ կերպով աշխատի: Համաձայնագիրը ՀՀ-ի համար վտանգ պարունակող որևէ դրույթ չունի, հակառակը՝ դա միայն վերահաստատում է մեր համագործակցության պարտավորությունը։ Բոլոր ռեակտորներն ինչ-որ գործողության ժամկետ ունեն, որի ընթացքում անվտանգ կաշխատեն, բայց պետք է նաև հաջորդ քայլին անդրադառնաք, թե հետո ինչ է լինելու։ Այնպես որ, ԵՄ-ն պատրաստ է աշխատել ՀՀ-ի հետ՝ լավ, մատչելի և արդյունավետ լուծում գտնելու ուղղությամբ։ Մի լուծում, որը ՀՀ բոլոր քաղաքացիներին դուր կգա, սա այն է, ինչ ուզում ենք ասել, և ոչ մի բան ավելի»,- համոզված է նա: Իսկ հարցին, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը չի՞ խոչընդոտի ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացմանը, դեսպանը պատասխանեց. «Մենք հաշվի ենք առնում Հայաստանի պարտավորությունները, բայց Հայաստանը պետք է որոշի, թե ինչպես  է այս համաձայնագիրը ներդաշնակեցվում մյուս միությունների հետ։ Սա մեր պարտականությունը չէ, մենք որևէ լուծում չենք առաջարկելու կամ պարտադրելու Հայաստանին, մեզ համար հարցը շատ հստակ է՝ շատ բան կարող ենք անել միասին՝ գոյություն ունեցող պարտավորությունների համակարգի միջոցով։ Մյուս հարցերը հայաստանցիները պետք է գնահատեն, քննարկեն և եզրակացություններ անեն։ Եթե հայաստանիցները հույսով նայեն Եվրոպային, եթե մեզնից ավելի շատ ու ավելի արդյունավետ աշխատանքի ակնկալիք ունենան, սա իմ աշխատելու մոտիվացիան կլինի»։ Ինչ վերաբերում է համաձայնագրով ԵՄ երկրներից Հայաստանին տրվող ֆինանսական աջակցության կոնկրետ չափերին, դեսպանն ասաց, որ աջակցությունը 1 միլիարդ 17 միլիոն դոլարի կհասնի։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am