Նադայել արիք, լավ եմ անում՝ խփում եմ․ ավտոբուսի վարորդը հարվածել է թանկացման դեմ բոյկոտող երիտասարդ աղջկան
Դիտել նաև
Քաղաքացու նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից
49 երթուղու ավտոբուսի վարորդը հայտնել է, որ իրեն հարվածել է տնօրենը
Ի՞նչ փուլում է ՌԴ-ում հայկական վարորդական վկայականի ճանաչման հարցը. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը. Sputnik Արմենիա
«Նիվան» 400 մետր գլորվել է ձորը. վարորդը մահացել է
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վաարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
«Քաղաքային իշխանության տրանսպորտային «բարեփոխումը» այնքան «փայլուն» է կատարում, որ հայ տղամարդ վարորդը նույնիսկ հարվածում է երիտասարդ աղջկան, թանկացման դեմ բոյկոտելու համար։ Կարծում եմ, իրավապահնդրը արժանի արձագանք կտան հարցին։ Երևանի ավտոբուս ՓԲԸ սա նորմա՞լ պահվածք է Ձեր ենթակայի համար։ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն - Police of the RA Ministry of Internal Affairs ՀՀ գլխավոր դատախազություն»։
Տեսանյութում լսելի է, որ վարորդի նյարդերը տեղի են տալիս, նա նույնիս հարվածում է տեսանկարահանող երիտասարդ աղջկան և պնդում, որ լավ է անում։
