Տեղեկությունն իրական է` Աննա Հակոբյանը սպառնացել է ամուսնուս

Շաբաթ օրը լրագրող, խմբագիր Արամ Գեւորգյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ վարչապետի կնոջ մասնակցությամբ հերթական միջադեպն է տեղի ունեցել․ նա սպառնացել է Եռաբլուրում հուղարկավորված Վահագն Խաչատրյանի եւ Էրիկ Գեւորգյանի ծնողներին:

Գեւորգյանը գրել է. «Էս գիշեր մադամ Էրատոն ա կանցեռտ տվել Եռաբլուրում։ Գիշերը 12-ից հետո ախռանայով գնացել ա Եռաբլուր՝ իր օգնականի որդու ծնունդին։ Հա, տենց զոհվածի ծնող էլ կա, ով Աննայի մոտ օգնական ա աշխատում։ Բայց դա լրիվ այլ թեմա ա։ Սրան տեսնում են Գեւորգյան Էրիկի ու Խաչատրյան Վահագնի ծնողները, ովքեր այդ ուշ ժամին Եռաբլուրում են լինում։ Տեսնում են ու աշխարհի տակի եղածն ասում սրա երեսին։ Հատկապես՝ Վահագնի մայրը, ում որդու շիրիմը հենց դրա օգնականի որդու շիրիմի հաջորդ շարքում է, կես ժամ անդադար աշխարհի տակի եղածն ասում ա սրան։ Սա էլ աներեսի պես 40-50 րոպե նստում ու լսում ա այդ ամենը։ Ու վերջում, երբ սա գնալուց ա լինում, Էրիկի մայրը սրա հետեւից գոռում ա՝ «անգերեզման ես մնալու»։ Սա դրանից նեղվում, հերսոտում, գալիս հարձակվում ա այդ ծնողի վրա, մատ թափ տալիս, թե բա՝ «դուք ձեր հալը հլը կտեսնեք, էս ի՞նչ անեծքներ եք տալիս»։ Վահագնի հորն էլ առանձին ա զգուշացնում, որ ինքն ու կինը «դեռ կտենան իրանց հալը».… Պարզապես ասեմ, որ սրանք այն տղաների ծնողներն են, ովքեր իրենց զավակների մարմիններն ամիսներով ման են եկել ու այս պետության հանցավոր անգործության արդյունքում ժամանակին չեն գտել։ Էրիկի ամբողջական մարմինը 10 ամիս եղել ա դիահերձարանում, չեն ասել, Վահագնի մարմնի մի մասը 2,5 տարի հետո են տվել ծնողներին, այն էլ ծնողների՝ դիահերձարան կատարած պատահական զանգից հետո։ Ու էս ամենի թիվ մեկ պատասխանատուի «կինը», ով նաեւ մե՜ծ ներդրում ունի Եռաբլուրի մեծացման ու այդ տղաներին փակ դագաղներով հողի տակ դնելու գործում, հիմա էլ այդ ծնողներին ա հաթաթա տալիս, հաշվեհարդարով սպառնում։ Իբր քիչ են արել, քիչ են ցավեցրել, քիչ ծնողի են հալածել, գցել բանտերը, հիմա էլ անձամբ են սպառնում…

Աննա, որ դու, մարդդ ու սերունդներդ գերեզման չեք ունենալու, դա ձեզ բազմիցս ա ասվել, ու եթե դրանից նեղվում եք, կարանք ամեն օր կրկնենք։ Ունենալու դեպքում էլ այն հանրային զուգարանի տարածքում է լինելու։ Այնպես որ, սպառնալիքներդ պահիր կրթվողներիդ ու քո հպատակների համար։ Էդ ծնողներին քեզպեսները, քո տեսակը չեն կարող վախեցնել։ Իրանք իրանց ամենաթանկին արդեն կորցրել են ու էլ կորցնելու բան չունեն, որ մի հատ էլ սպառնում ես։ Հա, ու աշխատի էլ Եռաբլուրում չերեւաս։ Ընդեղ քեզ, բացի 3-4 քո «աշխատողներից», ուրիշ ոչ ոք չի սպասում։ Ու ամեն անգամ նույն արձագանքին ես արժանանալու։ Դեռ բախտդ բերել ա, որ ուշ ժամի ու ծպտված ես գնացած եղել»։

Իշխանական շրջանակները հերքում էին՝ նման բան տեղի չի ունեցել, Աննա Հակոբյանը չի սպառնացել զոհվածի ծնողներին: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ միջադեպի մասնակիցներից: Մեծ դժվարությամբ հաջողվեց կապ հաստատել Վահագն Խաչատրյանի մոր` Ալինա Գրիգորյանի հետ: Զոհվածի մայրը մեզ հետ զրույցում հաստատեց տեղի ունեցածը: Հարցին` իսկապե՞ս նման միջադեպ տեղի է ունեցել, Աննա Հակոբյանը սպառնացե՞լ է Ձեզ, մեր զրուցակիցն ասաց. «Հիմա աշխատանքի եմ, չեմ կարող երկար զրուցել, բայց կարող եմ ասել, որ միանշանակ տարածված տեղեկությունն իրական է: Այո, նա այդ խոսքերն ամուսնուս է ասել, բայց ամենավատը մեր հանդեպ արդեն արել են: Տղայիս են սպանել, էլ ի՞նչ կարող են անել»: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Վահագն Խաչատրյանին ծնողները երկու անգամ են հուղարկավորել։ Նրա մի մասունքն ընտանիքին է հասել հայտնաբերվելուց ամիսներ, իսկ մարմինը՝ տարիներ հետո։ Խաչատրյանի մասունքը հայտնաբերվել է 2021 թ․ հունվարի 15-ի որոնողական աշխատանքների ժամանակ, ընտանիքին փոխանցվել է միայն 5 ամիս անց՝ հունիսին, իսկ մարմինը, որն Ադրբեջանը հայկական կողմին էր վերադարձրել ավելի վաղ՝ դեռ 2020 թ․ նոյեմբերի 23-ին, ընտանիքը ստացել է 2․5 տարի անց՝ այս տարվա մայիսին միայն: Խաչատրյանի մայրը՝ Ալինա Գրիգորյանը, տեղի ունեցածի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ՀՀ ԱԱԾ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնեական անփութության հատկանիշներով։ Վահագն Խաչատրյանը Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի այն զինծառայողներից էր, որոնց, չնայած նորակոչիկ լինելուն, 2020 թ․ հոկտեմբերի 9-ին ուղարկել են Հադրութին հարակից Խուռհատ սար՝ մարտական առաջադրանքի։ Մեկ այլ քրեական վարույթ էլ՝ կապված այդ առաջադրանքի հետ, այժմ քննվում է դատարանում։ Ըստ մեղադրանքի՝ գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը, դրսեւորելով իշխանության անգործություն, իր թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով, ինքնակամ լքել է մարտադաշտը՝ իր հետ տանելով կապի միակ միջոցը։ Դրանից հետո չկանոնակարգված նահանջ է տեղի ունեցել, ինչի հետեւանքով անձնակազմը կիսվել է․ որոշները այլ սպաների հետ կարողացել են դուրս գալ շրջափակումից, մեծ մասին, սակայն, դա չի հաջողվել։

«Հրապարակ»

դիտվել է 7137 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am