Սա Վարդան Օսկանյանը գրպանում էր պահում միշտ․ Քոչարյան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայկական Համալսարանի» ունկնդիրների հետ խոսել է նաեւ Քի Վեսթի և Մադրիդյան սկզբունքների մասին և համեմատական անցկացրել:

«Իհարկե, առանցքային ես կհամարեի Քի Վեսթի փաստաթուղթը։ Այն չի ստորագրվել, ըստ էության, բայց վերջնական տեսք ուներ։ Վերջին պահին Հեյդար Ալիևը հրաժարվեց ստորագրելուց։ Բայց ի՞նչ տվեց մեզ այդ փաստաթուղթը։ Առաջին անգամ ադրբեջանական կողմը ուղղակի համաձայնվեց, որ Ղարաբաղը կարող է լինել Հայաստանի մաս։ Սա շրջադարձային ինչ-որ մի բան էր։ Ես նույնիսկ, երբ այդ խոսակցությունը մեր մեջ եղավ, մի երկու անգամ հարցրեցի՝ ճի՞շտ եմ հասկանում։ Ի՞նչ դա մեզ տվեց։ Չստորագրվեց, բայց դրանից հետո, նույնիսկ Մադրիդյան սկզբունքները, ինչը ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչում էր, արդեն մենք ներկայացնում ենք որպես մեր կողմից մեծ զիջում։ Նայե՛ք, մենք ընդամենը 2-3 տարի առաջ քննարկում էինք Ղարաբաղը Հայաստանին միացնելու տարբերակը։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում։

Սա Վարդան Օսկանյանը գրպանում էր պահում միշտ։ Որտեղ ի՞նչ բանակցում էր, ասում էր՝ նայե՛ք, նույնիսկ էս տարբերակն էր։ Ո՞նց եք դուք պատկերացնում, մենք սրանից ինչքա՞ն կարող ենք հեռանալ։ Ինքը շատ լուրջ բան էր։ Իսկապես, շրջադարձային էր այն տեսանկյունից, որ մենք ստացանք մի շատ լուրջ փաստարկ, և նույնիսկ, կրկնեմ, Մադրիդյան սկզբունքները, որը մեզ համար ցանկալի է, լավ փաստաթուղթ էր, մենք ներկայացնում ենք որպես մեր կողմից բանակցային գործընթացում զիջում։ Մենք այդ չստորագրված փաստաթղթի մեջ ներառված դրույթները արդեն ներկայացնում ենք որպես շատ շեշտակի զգայուն զիջում հայկական կողմից, և սա լուրջ գործիք էր մեր ձեռքին, շատ լուրջ։ Եվ ես համոզված եմ, որ հնարավոր էր ինչ-որ արդյունքների գալ, իսկապես, հնարավոր էր արդյունքների գալ, և վերջերս նաև շատ էին խոսում դրա մասին, 19 թ․-ին եղել է շատ հետաքրքիր առաջարկ, որը պետք էր ընդունել։ Ուղղակի, մերժվեց, նույնիսկ հայկական կողմը չի էլ բանակցել։ Ուղղակի արհամարհել են, չենք հասկանում՝ էս ի՞նչ եք ասում։ Դրանից հետո նաև համանախագահողների մոտ հարց առաջացավ, որ հայկական կողմն ընդհանրապես պատրաստ չի որևէ կոնստրուկտիվ բանակցային գործընթացում մասնակցել։ Ես սա շատ վատ բան էր»,- ասել է Քոչարյանը:

 

 

Երկրորդ նախագահի կարծիքով, սա պատճառներից մեկն էր, որ պատերազմը սկսվեց, ոչ ոք չդատապարտեց Ադրբեջանին, և պատերազմի ընթացքում ուղղակի միջազգային հանրությունը առանձնապես չարձագանքեց. «Երբ որ բանակցային գործընթացը քո մեղքով, քո նախաձեռնությամբ խաթարվում է, դու նաև այդ հետևանքների, պատասխանատվությունը պետք է կրես, և սա տրամաբանական է։ Հիմա նայեք՝ ի՞նչ է կատարվում Ուկրաինայում։ Զելենսկին բավական կտրուկ քայլեր է անում այս վերջին օրերին, 2 օր առաջ, 1 շաբաթ առաջ, և Միացյալ Նահանգները, որ այն հիմնական երկիրն էր, ում միջամտությամբ և օգնությամբ պատերազմի ժամանակ Ուկրաինան դիմանում էր, հիմա այդ երկիրը այնպիսի հայտարարություններ է անում, որ շատ թանկ և ծանր է նստելու Ուկրաինայի վրա։ Ես որոշակի զուգահեռներ տեսնում եմ անպատասխանատվություն, սա մեկ, և 2-րդ-ը՝ ուղղակի մարդիկ չեն հասկանում, թե ինչ են անում և ինչ հետևանքներ կարող է ունենալ, բայց անում են այդ պահին հայրենասեր երևալու համար։ Հիշո՞ւմ եք, պատերազմի ժամանակ ասում էր՝ եթե հոկտեմբերի 18- 19-ին ես առաջարկը ընդունեի, ինձ դավաճան կասեին։ Պատերազմը կանգնում էր։

Հայաստանի վարչապետը ասում է, եթե ես դա ընդունեի, ինձ կասեին դավաճան։ Լա՞վ չէր, քեզ ասեին դավաճան, բայց այս հետևանքները մենք չունենայինք։ Միևնույն է՝ ասում են դավաճան, ասում են, չէ՞, որովհետև արդյունքներն այդպիսին են։ Լա՞վ չէր, այն ժամանակ ասեին դավաճան, բայց այս վիճակը մենք չէինք ունենա»:

դիտվել է 349 անգամ
Լրահոս
Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ «Այ սրիկանե՛ր, փողը տվել ա գլխներիդ ու․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am