Թուրքիայում ալեւիների տների վրա նշաններ են արել, ինչպես Մարաշի ջարդերից առաջ

Մալաթիայում բնակվող ալեւիները երթ են կազմակերպել` բողոքելով Մալաթիայի Ջեմալ Գյուրսել թաղամասում ալեւիների տների 13 դռների վրա արված նշանների դեմ եւ հայտարարել են. «Երբեք ծնկի չենք եկել, ծնկի չենք գալու»,- գրում է akunq.net-ը: Փիրսուլթան Աբդալ մշակութային միության (PSAKD) կազմակերպված երթին մասնակցել են նաեւ քաղաքական կուսակցությունների, այլ միավորումների ու քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչներ: PSAKD-ի Մալաթիայի մասնաճյուղի ղեկավար Մեհմեթ Թոփալն ասել է, որ Մարաշի ջարդերի ժամանակ էլ են զոհերի տների վրա նշաններ արվել: Հավելել է, որ այդ նշանները տեսնելն իրենց չի զարմացրել, քանի որ դա առաջ էլ են տեսել` Մարաշի ջարդերի ժամանակ. «Մենք` ալեւիներս, այս նշանը առաջին անգամ չէ, որ տեսնում ենք, ավելի վաղ Էրզինջանում, Անթեփում ու Ադըյամանում էլ ենք տեսել: Այս ամենից այլեւս չենք զարմանում: Դեռ մեր հիշողության մեջ վառ են Ադըյամանում դռներին արված նշանների առթիվ Ներքին գործերի նախարարի ասածները, թե «դռների վրա երեխաներն են նշան արել» ու այսպիսով դեպքն համարել աննշան երեւույթ: Այնուհետեւ տեսախցիկների տեսագրությունները ջնջվել էին, իսկ ֆայլերը` թաքցվել: Վաղն էլ Մալաթիայում այս նշաններն անողների վերաբերյալ կասեն. «Անհայտ երեխաների կամ մի չարաճճիի ձեռքի գործն է»: Գիտենք նաեւ, որ դեպքը չնչին մի բան կհամարեն եւ կթաքցնեն հետքերը»: Ջեմալ Գյուրսել թաղամասում 13 տների դռների վրա նշաններ անողները անցած անգամվա նման չեն բացահայտվի, չեն պատժվի, եւ սա առաջին եւ վերջին դեպքը չի լինի, ասել է Թոփալն ու ավելացրել. «Այս նշանները անելիս այդ երեխաները վստահելի տեղից են թույլտվություն ստացել: Իսկ այդ երեխաների` իշխանավորների ասած՝ «չարաճճի երեխաներ»-ի նկատմամբ իրավական ու պատժիչ նորմերը  չեն գործում: Ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ չեն հարգվում մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, որտեղ սեփական իրավունքները պաշտպանելը հանցանք է համարվում, օրենքները չեն գործում, փողոցներում ռումբեր են պայթում, հրապարակներում լինչի դատաստան են տեսնում, լրատվական դաշտում աճպարարությունն է իշխում. այս ամենը վախի մթնոլորտ է ստեղծել: Մի խոսքով` ԱԶԿ-ն Թուրքիան սեղմել է հեղաշրջման փորձի ու արտակարգ դրության միջեւ ու երկիրը կանգնեցրել փակուղու առջեւ»: Թոփալի խոսքով՝ այդ հարձակումը գործել են ալեւիների թշնամի, պահպանողական, ֆաշիստ անձինք. «Երբեք չպետք է մոռանալ, որ մեզ` ալեւիներիս, ինչքան էլ ճնշեն, ինչքան էլ հալածեն, միեւնույն է, մենք երբեք վիզ չենք ծռի, չենք հանձնվի: Երբեք ծնկի չենք գա: Եթե չգիտեն սա, թող պատմության գրքերը բացեն ու Քալենդեր Չելեբիի, Փիր Սուլթանի, Սեյիդ Ռըզայի մասին կարդան: Պատմության ընթացքում իրականացված հալածանքները, ջարդերը մեզ մեր ճանապարհից չեն շեղել, սրանից հետո էլ չի շեղելու»:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am