Լևոն Քոչարյանի գործով «տուժող» ճանաչված ոստիկանը «տուժելու» մեծ փորձ ուներ. տարբեր գործերով ցուցմունք է տվել

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր կայացել է ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատարանում այսօր հարցաքննվել է որպես տուժող ճանաչված ոստիկան Վարդան Հովհաննիսյանը, որը ցուցմունքից պարզ դարձավ, որ վերջինս չի լսել և չի տեսել, որ ոստիկանները բերման ենթարկելուց առաջ օրինական պահանջ ներկայացնեին քաղաքացիներին՝ պահանջելով բացել փողոցը, քանի որ ինքը մոտեցել է Ամիրյան փողոց, երբ արդեն ոստիկանները բերման էին ենթարկում քաղաքացիներին, այդ ընթացքում չի տեսել, սակայն դատախազ Ա․ Դանիելյանի հարցապնդմանը՝ տեղեկություն ունի՞՝ արդյոք օրինական պահանջ եղել է, թե ոչ՝ ոստիկանը նշեց՝ տեղեկություն ունի։

«Պարոն Քոչարյանին բերում էին դեպի Գազելի մոտ, որ նստացնեն, բայց չի ստացվել, բերել են՝ մյուս մեքենայի մեջ նստացնել։ Պարոն Քոչարյանը «Գազելից» բռնվել էր, չէր ստացվում»,- ասաց ոստիկանը, ինչին ի պատասխան դատախազն ուղղորդող հարց հնչեցրեց՝ ճիշտ է հասկանում, որ Լևոն Քոչարյանը խոչընդոտում էր ոստիկանների գործունեությանը։ Պաշտպան Էրիկ Ալեքսանյանն առարկեց՝ նկատելով, որ հարցն ուղղորդող է, Քրեական դատավարության տրամաբանությամբ՝ մեղադրանքի կողմի ապացույցի հետազոտման ժամանակ ուղղորդում չի կարող լինել, ուղիղ հարցաքննություն է։ Պաշտպան Արամ Վարդևանյանն էլ ավելացրեց՝ հարցը ոչ միայն ուղղորդող էր, այլև՝ պատասխանը հստակ ձևակերպմամբ՝ «այո» կամ «ոչ» ակնկալող էր։ Լևոն Քոչարյանը հետաքրքրվեց ոստիկանից՝ երբ ինքն ասում էր, որ ոստիկաններն իրեն հարվածել են, ինքը և մյուս ոստիկաններն արդյո՞ք հարց ուղղել են՝ ով է հարվածել, ինչին ի պատասխան ոստիկանը նշեց՝ անձամբ ինքը չի հարցրել։ Լևոն Քոչարյանը նկատեց՝ ինչպես է ստացվում, որ բոլորն ասում են, որ իրեն չեն հարվածել, բայց ինքը վնասվածքներ է ստացել։

Հովհաննիսյանը հայտնեց, որ վերադասի հրահանգով է գնացել ՔԿ՝ հարցաքննության, թեև ինքը ծանուցումը չի տեսել, նշում է՝ չի վերցրել, բայց տեղեկացված է եղել, որ պետք է ՔԿ ներկայանա։ Լևոն Քոչարյանի գործով հարցաքննությունից բացի՝ այս ոստիկանը ևս երկու գործով է հարցաքննվել՝ վկայի կարգավիճակում։ Այլ գործերով, սակայն, ոստիկանը չի հարցաքննվել՝ վկայի ցուցումով։ Հարցին՝ արդյո՞ք Հրաչիկ Խաչատրյանը շրջվում է դեպի Լևոն Քոչարյանը՝ ոստիկանը նշեց, որ եղել է մի քանի անգամ, որ շրջվել է։ Հարցին՝ արդյո՞ք պատահական են միասին ծառայել Հովհաննիսյանը, Հրաչիկ Խաչատրյանը, Սուրեն Բաբայանը՝ ոստիկանը բացասական պատասխանեց։ Արամ Վարդևանյանը, սակայն, շարունակեց հարցը՝ նշելով, թե արդյո՞ք կոնկրետ խումբ է գումարտակում, ինչին ի պատասխան Հովհաննիսյանը նշեց, որ ծառայության բնույթից է կախված։ Վերադառնալով գազելի դրվագին, հարցին՝ ով էր քաշում Լևոն Քոչարյանին՝ գազելի մոտից՝ ոստիկանը չհիշեց։ Արամ Վարդևանյանը հետաքրքրվեց՝ արդյոք կաշկանդվածություն ունի, կարո՞ղ է Հայկազ Ջոմարդյանն էր՝ ոստիկանը նշեց, որ կաշկանդվածություն չունի, ինքն էլ հատուկ չի հետևել։

Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 22-ի ոստիկանության ծառայողները դաժան ծեծի ենթարկելով բերման են ենթարկել անհնազանդության ակցիաներին մասնակցող Լեւոն Քոչարյանին։ Վնասվածքների հետևանքով Լևոն Քոչարյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Լ. Քոչարյանը ձերբակալվել է՝ ոստիկանության 4 ծառայողի՝ «բերետավորի», նկատմամբ իբրև բռնություն գործադրելու համար։ Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է ներկայացրել, ապա՝ կալանավորման միջնորդությամբ դիմել դատարան, որը բավարարվել է։ Լևոն Քոչարյանն ազատ է արձակվել կալանքից՝ ԱԺ պատգամավոր դառնալուց հետո։ Նախաքննության ավարտական փուլում Լևոն Քոչարյանի մեղադրանքը փոփոխվել է։ Մեղադրանք է ներկայացվել նաև Սերգեյ Ասատուրովին։

դիտվել է 281 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am