Ադրբեջանի դեսպանատան ջանքերով 11-ամյա արցախցու վրեժի մասին ֆիլմի ցուցադրությունը չեղարկվել է

Ադրբեջանցի ուսանողների բողոքների և Ադրբեջանի դեսպանատան ջանքերով «Տունս քաղցր ա» ֆիլմի ցուցադրությունը Բերկլիի համալսարանում չեղարկվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ամերիկաբնակ լրագրող Գոհար Վեզիրյանը:

«Ապրիլի 24-ին Բերկլիի համալսարանում Armenian Studies-ի նախաձեռնությամբ պետք է կայանար «Տունս քաղցր ա» (“My Sweet Land”) վավերգրական ֆիլմը ցուցադրությունն ու քննարկումը, որի թեման Արցախն էր լինելու։ Ապրիլի 23-ի երեկոյան էլեկտրոնային մեյլով տեղակցանք, որ ֆիլմի ցուցադրությունը չեղարկվել է։ Armenian Studies-ի դետարտմենտի եւ ուսանողների համար սա անակնկալ էր, անհասկանալի մի իրողություն, որին, ինչպես հասկացա, չէին առանչվել։ Հայագիտական ուսումնասիրությունների ամբիոնը հայտարարեց, որ ադրբեջանցի ուսանողների բողոքների եւ Ադրբեջանի դեսպանատան ջանքերով է ցուցադրությունը Բերկլիի համալսարանում չեղարկվել։ Ամբիոնը բացատրություն էր պահանջել համալսարանի Human Rights Center-ից։

Նոր մտա մեյլերս ստուգելու տեսնեմ համալսարանի Human Rights Center-ից երկարաշունչ բացատրություն եմ (ենք) ստացել։ Որոշել-խոստացել են՝ սեպտեմբերին ցուցադրել, «երբ ավելի մեծ թվով անձնակազմ կունենան՝ ուսանողների, աշխատակիցների և մասնակիցների անվտանգությունը ապահովելու համար»։ Ըստ պարզաբանման «․․․հետաձգելը կապված է անվտանգության, այլ ոչ թե գրաքննության հետ»: Պարզվում է նաեւ, որ Human Rights Center-ը ապրիլի 22-ին տարբեր աղբյուրներից ինֆորմացիա եւ ծանուցում է ստացել սպասվող բողոքի ցույցերի մասին, որոնք կարող էին սպառնալ ուսանողների անվտանգությանը։ Մեկ օրում չեն հասցրել անվտանգության աշխատակիցների թիվը կրկնապատկել, եւ որոշել են փակել հարցը։ Տեքստի շարունակությունը՝ «Մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում», «Մենք լիովին ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը և սգում ենք 1.5 միլիոն հայերի սպանությունը», «Ցեղասպանության ճանաչումը բարոյական հրամայական է, և մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում մեր դիրքորոշման հետ կապված ցանկացած խառնաշփոթի համար», կարևոր չեն։

Հ․Գ․ Հորդանանի կինեմատոգրաֆիայի հանձնաժողովը ֆիլմը ներկայացրել է «Օսկար 2024»-ի «Լավագույն միջազգային վավերագրական ֆիլմ» անվանակարգի։ Ադրբեջանի կառավարությունը դիմել է Հորդանանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով վերանայել ֆիլմի ընտրությունը։ Հորդանանի ԱԳՆ-ն իր հերթին ճնշումներ է գործադրել Հորդանանի կինեմատոգրաֆիայի հանձնաժողովի վրա: Ֆիլմը հետ է կանչվել և Հորդանանը ներկայացված չի լինելու 2025 թվականի Օսկարի մրցանակաբաշխությանը:

Արցախի թեմայով զեկույցները, մագիստրոսական աշխատանքները, ասպիրանտական թեզերն ու գիտական հոդվածների թարգմանությունները դրսերում շարունակվում են։ Սփյուռքի (ամերիկյան հատվածի) սերնդափոխությունն ու Արցախ կորուստը հատվել են մի կետում, հատվել ու օտարվել են Հայաստանից։

Հ․Գ․ Հատուկ ընդգծում՝ Ֆիլմը չեմ դիտել, դրա՝ ինչպիսին լինելու դատողություններից էլ տեղյակ չեմ»,-գրել է նա:

դիտվել է 325 անգամ
Լրահոս
Ավարտվել է Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի փողերի լվացման գործի նախաքննությունը. գույքն արգելանքի տակ է «Այ լուզերնե՛ր, հենց հիմա ասեք, ո՞վ ա էդ 5 միլիարդը տալու․ Ռուսաստանին լարեցի՞ք». Սուրեն Սուրենյանց (video) Միակ ղեկավար տեսնում եմ Ռոբերտ Քոչարյանին, ով մեզ կարող է այս ծանր վիճակից հանել․ Հարցում (video) «Նիկոլի մսխած միայն 8 միլիարդը հետ չենք բերելու, լսե՛ք այս թվերը»․ Սուրեն Սուրենյանց (video) Տիկի՛ն, ես զարհուրում եմ ձեզանից, վախենում եմ… Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ է իրականում Նիկոլից պահանջել՝ կալանավորել Անդրանիկ Թևանյանին․ Հայկ Նահապետյան (video) «Բացահայտելու ենք՝ ինչ փողեր է Նիկոլը ծախսեր իր կայֆերն ավելացնելու համար»․ Ռոբերտ Քոչարյան (video) «Էդ խեղկատակը թող իմանա՝ ես հենց այդ գերեզմաններում եմ «կզացրել» իրան»․ Վայքի բնակիչ (video) Մայիսի 28-ի համար Նիկոլն Ալիևին բան է խոսք տվել․ Արշակ Կարապետյան (video) Իրանի հետ ցանկացած նոր հնարավոր համաձայնագիր «կլինի լիովին հակառակը»․ Թրամփ «Ռուբիոն Փաշինյանին, եթե որձ առյուծներից էլ փրկի, մեկ է՝ Նիկոլին փրկություն չկա»․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանի իշխանությունը հասկացել է, որ կորցնում է իշխանությունը, ուստի ձերբակալություններ է սկսել Կանգնեցնելու ենք դպրոցների փակումը, թեկուզ 5 երեխա լինի գյուղում. ՀՀ երկրորդ նախագահ (video) Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ ինչու է հենց հիմա Հայաստան գալիս Մարկո Ռուբիոն (video) Սրան գաղութում գիշերը ծեծում են․ Աղվան Վարդանյանը պատմություն պատմեց Փաշինյանի մասին (video) Խելքդ գլուխդ հավաքի՛ր, պրոբլեմներ ես ունենալու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Սուրեն Պապիկյան, քոնը հրեշային բարոյականություն է». Լիլիթ Գալստյան (video) Պրիվետ «Վեդի ալկոյի Մանվե՛լ», լա՞վ ես․ Նաիրա Զոհրաբյան (video) Վրաերթ-վթար՝ Երևանում. «Jeep»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներ Մեդվեդևին լսեցի՞ք՝ փրկվելու հնարավորություն չեն տալու․․․ (video) Ռուբեն Վարդանյանն իր ծննդյան օրը Բաքվից ուղերձ է հղել՝ խոսելով Հայաստանի վիլայեթացման ռիսկերի մասին Երկու հողամաս, բնակելի տուն Դիլիջանում, բնակարան Երևանում․ ի՞նչ է հայտարարագրել Սրբուհի Գալյանը Ո՞ւմ եք հիմարի տեղ դնում. դուք մեխի գլու՞խ եք․ Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանի իշխանությանը (video) Թեհրանը և Վաշինգտոնը մոտ ապագայում վերջնական համաձայնագիր չեն ստորագրի. Բաղայի Տիգրանաշենը Նիկոլը հանձնում է․ Իշխան Սաղաթելյանը Վայոց Ձորի բնակիչներին զգուշացնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am