Ովքեր և որքան զինյալ է եղել Թբիլիսիում. նոր մանրամասներ հակաահաբեկչական գործողությունից

Վրաստանյան լրատվամիջոցներում հայտնվել է հատուկ գործողության հետևանքով սպանված, ամենայն հավանականությամբ, ահաբեկիչների լուսանկարները: Այստեղ երևում է, որ իրեն պայթեցրած զինյալի մնացորդներում կա պրոթեզ: Նշենք, որ ահաբեկչության հենց առաջին օրը հիշատակվում էր Ախմեդ Չատաևի անունը, ով զրկված է ոտքից և մեկ ձեռքից: Այս մասին հաղորդում է aliq.ge կայքը: «Քրոնիկա +»-ի գլխավոր խմբագիր Էլիսո Կիլաձեն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞ր Բաթիրաշվիլուն եք բռնել. Աբու Օմար ալ Շիշանին, թե Աբու Ջիհադ ալ Շիշանին»: Սրանք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ են, Վրաստանի Պանկիսի կիրճից: Աբու Օմար ալ Շիշանին մասնակցել է Չեչնիայի երկրորդ և 2008 թվականի վրաց-ռուսական պատերազմին՝ ընդդեմ Ռուսաստանի: 2014 թվականին Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարել էր, թե վերջինս լիկվիդացվել է: Բացի դրանից, Կիլաձեն գրում է, որ իր գաղտնի աղբյուրի համաձայն, բնակարանում, որտեղ  զինյալները դիմադրություն են ցուցաբերել իրավապահներին, եղել է ոչ թե 4 այլ 6 մարդ, նրանցից երկուսը փախուստի են դիմել, 1-ը ձերբակալվել է, իսկ մնացածը՝ սպանվել: Ախմեդ Չատաևը Վրաստանի նախկին իշխանությունների ժամանակ վրաստանյան գործակալ է եղել: Վրաստանի ներքին գործերի նախարարի նախկին տեղակալ Գիա Լորթքիփանիձեի խոսքով, Չատաևը նախ լավ ինֆորմատոր է եղել և Վրաստանի ու Հյուսիսային Կովկասի՝  իսլամիստական ընդհատակյա խմբերի հետ բանակցություններ է վարել: Չատաևի օգնությամբ Վրաստանում կանխվել է մի քանի ահաբեկչություն: Սակայն, ավելի ուշ, ըստ Լորթքիփանիձեի, Չատաևը սկսել է գործել ընդդեմ Վրաստանի իշխանությունների: Մասնավորապես, 2012 թվականի օգոստոսի 28-ին տեղի է ունեցել Լափանկղուրիի հատուկ գործողությունը: «Լափանկղուրիի անտառում մի քանի զինված անձ է եղել, ովքեր փորձել են երկիր մուտք գործել Ռուսաստանի տարածքից: Չատաևին ուղարկել են բանակցելու նրանց հետ՝ հաշվի առնելով, որ վերջինիս կլսեն։ Սակայն ավելի ուշ Չատաևը հայտարարել է, որ իր մահմեդական ընկերներին մենակ չի լքի և ստիպված է մնալ ու մասնակցել հետագա գործողություններին»,-ասել է Լորթքիփանիձեն: Լափանկղուրիի հատուկ գործողության հետևանքով Չատաևին ձերբակալել են՝ պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերման և պահպանման մեղադրանքով: Հատուկ գործողության հետևանքով նա կորցրել է ձախ ոտքը: 2012 թվականի իշխանափոխությունից հետո նրան ազատ են արձակել, իսկ ավելի ուշ՝ դադարեցրել քրեական գործը՝ «ապացույցների բացակայության պատճառով»: 2015 թվականից ԱՄՆ-ն Չատաևին ներառել  է միջազգային ահաբեկիչների ցանկում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին վարժեցնելու համար: Չատաևը ղեկավարել է նաև ԻՊ ջոկատներից մեկը՝ «Յարմուկի բատալիոն»-ը, որտեղ հիմնականում հյուսիսկովկասցիներ են՝ մեծ մասամբ չեչեններ, կան նաև դաղստանցիներ և վրաստանցիներ՝ հիմնականում Պանկիսի կիրճից: Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ից Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները քսան ժամից ավելի Թբիլիսիի ծայրամասերից մեկում հակաահաբեկչական հատուկ գործողություն էին իրականացնում, որի ժամանակ ենթադրյալ ահաբեկիչներից երեքը սպանվել էին, մեկը՝ ձերբակալվել։ Ըստ պաշտոնական տեղեկատվության ահաբեկիչները հենց չորսն են։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր Երևանի շենքերից մեկում աղջիկը սպառնացել է վերջ տալ կյանքին Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային Բերդիկ գյուղում բախվել են «Kia Sportage»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ կան վիրավորներ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Քնաբեր ու սպիտակ աղմուկ․ Անգլիայի պատրաստությունը Մեքսիկայի դեմ խաղին Ջրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացված ՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ Մելիքյան Ընդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասին ՍԴ որոշումը նշանակում է ինստիտուցիոնալ փլուզում և իրավական համակարգի ճգնաժամ․ Ամստերդամ Գազի բալոնի պայթյուն և հրդեհ Արմավիրի մարզի Արևիկ գյուղում. փայտաշեն տնակ է այրվել Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի Ստեփանավանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն․ կան վիրավորներ Արդարության և արդարադատության վրա վերջնականապես տատապանաքար դրվեց ՍԴ այս որոշմամբ․ Տոնոյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Տրոլեյբուսի սնուցման ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 ավտոբուսի վրա ՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե Հովհաննիսյան Որտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, եւ ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին Ովքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն է ՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am