Էրդողանը՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդին. «Եթե ապացուցես, հրաժարական կտամ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է օֆշորային գոտում իր հարազատների ունեցած ընկերությունների մասին՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությանը: Ըստ թուրքական «Gazetekarınca.com» լրատվական կայքի՝ Էրդողանը, հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել նախագահի պաշտոնից ու դուրս գալ քաղաքականությունից, եթե ընդդիմության առաջնորդը ապացուցի ասածները: Ստամբուլում «Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի» թեմայով մի միջոցառման ժամանակ ելույթ ունեցած Էրդողանը մասնավորապես ասել է. «Ասում է, (նկատի ունի Քըլըչդարօղլուին-EH) թե երեխաներս, եղբայրս, քենակալս ու խնամիս միլիոններ են ուղարկել արտերկիր: Ավելի վաղ էլ պնդել էր, թե ես 3 մլրդ դոլար գումար ունեմ: Հիմա հարցնում եմ այդ անձին, որի անունը (Քըլըչդարօղլու-EH) նույնիսկ չեմ ուզում արտասանել, եթե պնդումներիդ վերաբերյալ փաստաթղթեր ունես, ներկայացրու ժողովրդին և ես կանեմ անհրաժեշտը: Եթե չապացուցես, պետք է հրաժարվես քաղաքականությամբ զբաղվելուց: Եթե ապացուցես, կթողնեմ և՛ քաղաքականությունը, և՛ նախագահի պաշտոնը»: Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտարարել էր, որ Էրդողանի ընտանիքն ու հարազատները օֆշորային գոտում միլիոնավոր դոլարների ներդրում են արել: «Սիրելի՛ Էրդողան, ես քեզ հարց եմ տալիս: Գիտե՞ս, որ երեխաներդ, եղբայրդ, քենակալդ, խնամիդ ու նախկին գլխավոր գրագիրդ միլիոնավոր դոլարներ են ներդրել մի ընկերության մեջ, որը գտնվում է օֆշորային գոտում»,- մասնավորապես ասել էր Քըլըչդարօղլուն նոյեմբերի 21-ին ԺՀԿ-ի կուսակցական ժողովում ունեցած ելույթի ժամանակ: Աղբյուրը` Ermenihaber.am

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am