Թրամփի կարծիքով՝ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իր կարծիքով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է Ղրիմը տեսնել Ռուսաստանի կազմում՝ որպես խաղաղության համաձայնագրի մի մաս՝ չնայած Կիևը նախկինում մերժել է նման առաջարկը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

 Երբ Թրամփն հարցրել են՝ արդյոք Ուկրաինայի նախագահը պատրաստ է հրաժարվել թերակղզուց, որը 2014 թվականից գտնվում է Ռուսաստանի տիրապետության տակ, Թրամփը պատասխանել է. «Կարծում եմ՝ այո»։

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահն իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինին կոչ է արել «դադարեցնել կրակել, նստել և համաձայնագիր ստորագրել»։ Ըստ Թրամփի՝ դրան կարելի է հասնել երկու շաբաթվա ընթացքում։


ԱՄՆ նախագահն այս մեկնաբանություններն արել է Վատիկանից՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունից վերադառնալիս, որտեղ կարճ հանդիպում էր անցկացրել Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

Թրամփի խոսքով՝ հանդիպումը «լավ է անցել», և Ղրիմը քննարկվել է «շատ կարճ»։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ Զելենսկին «ավելի հանգիստ էր». ամենայն հավանականությամբ, նա նկատի է ունեցել փետրվարին Սպիտակ տանն իրենց միջև տեղի ունեցած թեժ վիճաբանությունը։

Օրերս Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև համաձայնագրի հիմնական կետերը համաձայնեցվել են։ Ապրիլի 25-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով Կիևին ներկայացված ամերիկյան առաջարկի տեքստը, հայտնել էր, որ այն ներառում է ԱՄՆ-ի կողմից Ղրիմի դե յուրե ճանաչումը որպես ՌԴ-ի մաս, ինչպես նաև Մոսկվայի վերահսկողության տակ անցած ուկրաինական տարածքների դե ֆակտո ճանաչում. սրանց մեջ են մտնում Լուգանսկը, Զապորոժիեի, Դոնեցկի և Խերսոնի՝ ՌԴ-ի կողմից վերահսկվող հատվածները։ Բացի այդ, Ուկրաինա է վերադարձվում Խարկովի մարզը, իսկ Զապորոժիեի ատոմակայանը վերադառնում է Ուկրաինայի վերահսկողության տակ, սակայն այն կառավարում է ԱՄՆ-ն, իսկ էլեկտրականությունը բաշխվում է ինչպես Ուկրաինային, այնպես էլ ՌԴ-ին։ ԱՄՆ-ի պլանով բացառվում է նաև Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

Reuters-ը հայտնել է, որ Եվրոպան և Ուկրաինան հակաառաջարկներ են ներկայացրել։

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Սենատը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամեն օր 900 միլիոն դոլար է ծախսում Իրանի դեմ ռազմական գործողության վրա Ես գերադասում եմ լինել ռուսական «ագենտ», քան դառնալ Թուրքիայի շունը. Լևոն Ջավախյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Արագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգության Հնդկաստանից ժամանող Air India Express-ի ինքնաթիռը կnշտ վայրէջք է կատարել Փհուկետի օդանավակայանում Այս չեղած ծառերը որդ ու բլոճների բարգավաճման տեղեր են, որոնք տարածվում են քաղաքի ամբողջ կանաչ զանգվածի վրա. Արմեն Բեգոյան Մարտ ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Երևանում այս պահի դրությամբ 2,9 աստիճանով ցածր է փետրվար ամսվա ջերմաստիճանից Սա երեկվա ձեր ծառասպանության կադրերն են, ի՞նչ քաղաքական ուղղորդում. քաղաքացին՝ պաշտոնյային (video) Ծառահատում բառը այլեւս չլսեմ. Ծառերի «սպանդը համակարգող» Բեգոյանը զայրացավ (video) Ադրբեջանն ակտիվորեն ադրբեջանցիներով է բնակեցնում նախկինում հայաբնակ բնակավայրերը, որտեղ երբևիցե ադրբեջանցի չի եղել Եկեղեցու դեմ արշավի դադարը լուրջ անհանգստություններ է առաջացրել. «Իրավունք» Ռուբեն Ռուբինյանի ու Արման Եղոյանի հայտարարությունը հակասում է դատախազության տվյալներին․ «Հետք» Իրանն ԱՄՆ-ին երեք պահանջ է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Վարդենիսում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և 2 «Opel»․ կան վիրավnրներ Հենց Նիկոլին վռնդենք, թոշակները 50%-ով բարձրանալու է. Երվանդ Բոզոյան (video) Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են Որոշ ՔՊ-ականներ թմրանյութի թեստ կհանձնեն․ Փաշինյանն ասել է՝ պատգամավորի ախորժակ չպահեն (ՀՐԱՊԱՐԱԿ) (video) Մի նոր սկանդալի մեջ է հայտնվել Փաշինյանի սանիկ ,Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը ՝ ՔՊ-ական ընկերոջ պատճառով «Էս կիսախելագարությունը նայե՛ք․ դուք դեռ ուզում եք՝ մենք ձեզ շնորհակալ լինենք»․ Արթուր Խաչիկյան (video) Հիշի՛ր, պահեցողությունը ոչ թե Աստծուն քո քաղցը ցույց տալու համար է, այլ քո հոգու քաղցը Աստծով հագեցնելու. Տեր Աբրահամ Իշխանությունն այնպիսի հուժկու տեքստեր է հնչեցնում, կարծես Արցախ հանձնողն ու ՀՀ տարածքներն Ադրբեջանին զիջողն ինքը չէր Էլեկտրամատակարարումը կդադարեցվի «Հրապարակ». Ինչու է բուժաշխատողների աշխատավարձը նվազել Նորավան-Լծեն-Տաթև և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Էս խոստումները չեք մոռացել, չէ՞, ժողովուրդ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am