Կոչուբաևը զուգահեռներ է անցկացրել էլեկտրամոբիլների բիզնեսի և փաստաբանական ծառայությունների հարկման միջև

Իրավաբան Ալեքսանդր Կոչուբաևը զուգահեռներ է անցկացրել էլեկտրամոբիլների բիզնեսի և փաստաբանական ծառայությունների հարկման միջև ու ներկայացրել, թե ինչպես են հատուկ ռեժիմները չեղարկվում նույն ձեռագրով։

Նա գրում է.

«Վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից որդեգրված հարկային քաղաքականությունը վկայում է այն մասին, որ մի շարք ոլորտներում պետությունը հրաժարվում է նախկինում սահմանված արտոնություններից՝ դրանք փոխարինելով համընդհանուր հարկային բեռի կոշտացմամբ։ Եթե 2022-2025 թթ. հանրային քննարկման կենտրոնում էր փաստաբանական գործունեության հարկումը ԱԱՀ-ով, ապա այժմ նույն ձեռագիրն ենք տեսնում էլեկտրամոբիլների ներմուծման ու վաճառքի ոլորտում։

Ի՞նչն է ընդհանուր։

1. Հատուկ կարգավիճակից՝ ընդհանուր դաշտ

Երկու դեպքում էլ խոսքը գնում է տարիներ շարունակ խրախուսվող ոլորտների՝ հարկային արտոնություններից զրկելու և համընդհանուր հարկային դաշտ տեղափոխելու մասին։ Ինչպես փաստաբանների դեպքում՝ ԱԱՀ-ից ազատված կարգավիճակից անցում ընդհանուր հարկման, այնպես էլ էլեկտրամոբիլների ներմուծման դեպքում՝ նախկինում մաքսատուրքից, ԱԱՀ-ից, այլ պարտավորություններից ազատվող սուբյեկտները տեղափոխվում են ընդհանուր հարկային պայմանների։

2. Հարկային անկայունություն և կանխատեսելիության բացակայություն

Իրավաբանական բիզնեսը, հիմնվելով տարիների կայուն կարգավիճակի վրա, չէր կանխատեսում նման կտրուկ անցում, ինչի արդյունքում հարկային բեռի կտրուկ աճ արձանագրվեց։ Նույնն էլ՝ էլեկտրամոբիլների ոլորտում. խրախուսման մեխանիզմների չեղարկումը խաթարում է բիզնեսի վստահությունը և խոչընդոտում երկարաժամկետ ներդրումային ծրագրերը։

3. Հանրային շահի ստորադասում ֆիսկալ շահին

Եթե փաստաբանական ծառայությունները արդարադատության համակարգի հասանելիության կարևոր բաղադրիչ են, ապա էլեկտրամոբիլները՝ շրջակա միջավայրի պաշտպանության։ Երկու դեպքում էլ, հատուկ կարգավիճակը նպատակ ուներ խթանել հասարակական նշանակության գործունեություն, սակայն երկու դեպքում էլ պետությունը գերադասեց կարճաժամկետ բյուջետային շահը։

4. Իրավաբանական անորոշություն և հապճեպություն

Ե՛վ ԱԱՀ-ն փաստաբանների նկատմամբ, և՛ նոր նախագծվող փոփոխությունները էլեկտրամոբիլների ոլորտում ընդունվում են առանց բավարար ազդեցության գնահատման և հանրային մասնակցության լիարժեք ապահովման։ Սա խախտում է բիզնեսի և մասնագիտական գործունեության կայունության սկզբունքը։

Ի՞նչ կարելի է եզրակացնել։

Պետության որդեգրած այս մոտեցումը ստեղծում է անվստահություն ինչպես մասնագիտական, այնպես էլ գործարար համայնքներում։ Սկզբում խրախուսում են, ստեղծում բիզնես մոդելներ հատուկ կարգավիճակներով, սակայն որոշ ժամանակ անց նույն ոլորտները հայտնվում են կտրուկ փոփոխությունների ներքո՝ առանց անցումային մեխանիզմների կամ արդարացի փոխհատուցման։

Այս խնդիրը ոչ միայն հարկային արդարության մասին է, այլ նաև բիզնես միջավայրի կանխատեսելիության և իրավական վստահության։ Եթե պետությունը ցանկանում է խթանել նոր ոլորտների զարգացումը, ապա հարկ է ընդունել, որ հարկային խրախուսումները պետք է ունենան հստակ, երկարաժամկետ և վստահելի քաղաքական հիմք»։

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է ԱԱ-2026. hայտնի են 1/16 եզրափակիչի առաջին ինը զույգերը Իսրայելը և Լիբանանը շրջանակային համաձայնագիր են ստորագրել Միացյալ Նահանգների հետ Ճապոնիային պատուհասել է «Հիգոս» թայֆունը. այժմ երկրին է մոտենում «Մեկխալան» TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է քաղցկեղ Լատվիայի վարչապետ. Ուկրաինայի՝ ԵՄ-ին արագացված անդամակցությունը նրա ռեսուրսներին հասանելիություն կբացի Իրանում հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա. կան զոհեր, վիրավորների թվում՝ 3 տարեկան աղջնակ «Վերջում տաճարը հաղթելու է փողոցին…». Արմեն Հովասափյան Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը TRIPP-ի մասին հիմա խոսելը վաղաժամ է, չկան բավարար պայմաններ ու երաշխավորված հեռանկարներ․ Զաքարյան 53-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, 4 ձերբակալված կա Սերմը նույնն է, հողն է տարբեր, Աստծո խոսքը նույնն է, մարդն է տարբեր. Տեր Մանուկ Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կգումարի Ուկրաինայի կողմից բելառուսական ավտոբուսի վրա հարձակումից հետո Մոտ 20 տարի առաջ մի տարածված անեկդոտ կար․․․ Հունգարիան հետ է կանչել դիվանագիտական առաքելությունների 37 ղեկավարների «Նոր ուժ» կուսակցությունը չի մասնակցել Մանրամասներ․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ-ն հաստատել է Իրանին հարված հասցնելը Վենս. ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Իրանի հետ հուշագրային տարաձայնությունները Լիտվայի նախագահն աջակցություն է հայտնել «Հրապարակ». ՀՀ խորհրդարանը կղեկավարվի Թուրքիայի, ՀՀ կառավարությունը՝ Ադրբեջանի կողմից Խնամակալության մարմինները վերցրել են ԱՄՆ տրանսպորտի նախկին նախարարի 4-ամյա երկվորյակներին Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am