Ինչ առաջարկներ է արել գլխավոր դատախազը ոստիկանապետին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բնակարանային գողությունների նախականխմանն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկելու առաջարկությամբ դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: ՀՀ գլխավոր դատախազությունից   հայտնում են, որ ՀՀ դատախազության կոլեգիայի 2017թ. հոկտեմբերի 27-ի նիստում քննարկվել է 2016 թվականի ընթացքում բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության դեպքերով (ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետ) հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության, դատավարական ղեկավարման, ինչպես նաեւ մեղադրանքի պաշտպանության վիճակը: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ առանձնահատուկ ուշադրության է արժանացել արձանագրված դեպքերի կրիմինոլոգիական վերլուծության արդյունքներով այդ հանցատեսակի կանխարգելման խնդիրների բացահայտումը, այդ ուղղությամբ աշխատանքների արդյունավետության բարձրացումը: Մասնավորապես, ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքում գողությունների մեծ մասը կատարվել է բազմաբնակարան շենքերի բնակարաններից՝ պայմանավորված այդպիսի շենքերի գերակշռությամբ: Մարզերում նման հանցագործությունների մեծ մասը կատարվել է առանձնատներից: 45%-ից ավելի դեպքերում, բնակարան ապօրինի մուտք գործելով գողությունները կատարվել են գիշերային ժամերին՝ 22:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում: Վերլուծության արդյունքները նաեւ ցույց են տվել, որ առավել գերակշիռ մաս են կազմում այն բազմաբնակարան շենքերի բնակարաններ ապօրինի մուտք գործելով կատարված գողությունները, որոնց մուտքի դռները բացակայել են կամ հնամաշ են,  հագեցած չեն ժամանակակից, կոդավորվող փականով, շքամուտքերում բացակայում է լուսավորությունը, գերակշիռ դեպքերում՝ նաեւ տեսաձայնագրող սարքերը: Մինչդեռ, շքամուտքի դուռը կոդավորված փականով համալրելը բազմաբնակարան շենք անձի ֆիզիկական ներթափանցումը կանխելու երաշխիք է, իսկ տեսաձայնագրող սարքի եւ լուսավորության առկայությունը կարող է էապես կանխարգելիչ նշանակություն ունենալ բազմաբնակարան շենքի բնակարաններից գողություն կատարելու համար, ինչպես նաեւ նպաստել գողությունից հետո հանցագործությունն արագ  բացահայտելուն: ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, Երեւանի քաղաքապետին առաջարկել է ՀՀ ԿԱ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների ներգրավմամբ, հնարավոր սեղմ ժամկետում քննարկել Երեւանի վարչական տարածքում, մարզային բնակավայրերում գտնվող բազմաբնակարան շենքերի մուտքերը անվտանգության վերոնշյալ միջոցներով կահավորելու հարցը եւ այդ ուղղությամբ ձեռնարկել գործուն միջոցներ: ՀՀ ոստիկանապետին հասցեագրված գրությամբ ՀՀ գլխավոր դատախազը նաեւ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ է ավելի ուժեղացնել ոստիկանության ծառայությունների, այդ թվում պարեկապահակային ծառայության աշխատանքների ինտենսիվությունը՝ կապված բնակարանային գողության կատարման համար առավել կրիմինոգեն վայր հանդիսացող ամառանոցային տարածքները, ինչպես նաեւ բնակարանային գողության կամ համասեռ հանցագործության կատարման համար նախկինում դատված անձանց մշտապես օպերատիվ տեսադաշտում պահելու հետ: Բացի դրանից՝ առաջարկվել է գնահատել օպերատիվ-փնտրողական եւ նախնական օպերատիվ ստուգման աշխատանքների փաստացի իրականացման իրական վիճակը, այդ աշխատանքների իրականացման մեթոդիկան ու տակտիկան եւ գտնել դրանց արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված լուծումներ:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am