Ինչպե՞ս կարելի է «պետության տեր» համարել նրանց, ովքեր պատերազմում պարտված «վարչապետի» են ընտրում

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտա Զաքարյանը գրում է․ «Նիկոլն իր բերած աղետները ժողովրդի վրա գցելու նոր «կռուտիտ» է մտածել:

«Քաղաքացու օր» կոչվող սգո-տոնի իր «ուղերձում» նա գրել է, որ «հեղափոխությունից առաջ պետությունն էր քաղաքացու տերը, հեղափոխությունից հետո՝ քաղաքացին է պետության տերը»:

Պարզել է, որ նախորդ նախագահների ժամանակ Հայաստանի և Արցախի քաղաքացիները տեր ունեին, իսկ հիմա բացարձակ անտերության են մատնվել: Նիկոլի իշխանազավթումից հետո հենց այդպես էլ եղել է և՛ Արցախի հետ, և՛ Հայաստանի հետ, և դրսում ապրող մեր քաղաքացիների հետ:

Քաղաքացին իհարկե կարող է, և պետք է տեր լինի իր պետությանը, բայց դա վերաբերում է միայն գիտակից քաղաքացիներին: Իսկ անգիտակից քաղաքացին միշտ ընտրելու է իր նմանին, օրինակ Նիկոլին, կամ ավելի վատ խափեբայի, պոպուլիստի կամ դավաճանի:

Ինչպե՞ս կարելի է «պետության տեր» համարել այն մարդկանց, ովքեր 2020թ. հրահրած դավադիր պատերազմում միտումնավոր պարտված «վարչապետին» են ընտրում: Պարզ է, որ այդպիսի գիտակցությամբ քաղաքացու պետությունն անտեր է լինելու՝ անտերության մատնելով նաև իր մյուս քաղաքացիներին:

Հ.Գ. 1․ Անձամբ ես, կերազեմ, որ պետության իրական տերը լինի գիտակից քաղաքացին: Բայց դրանից մենք տասնամյակներով հեռու ենք:

Երբ որ պետության իրական տերը լինեն գիտակից քաղաքացիները՝ այդ դեպքում դիլետանտ-անփորձ պոպուլիստները, ատելություն, հայհոյանք ու դրսերից օտար արժեքներ գեներացնող դավաճանները, ավանտյուրիստները, ձախողակները, անկիրթ տգետներն ու տարատեսակ փոքրամասնությունները չեն կարող սողոսկել ՀՀ կառավարման համակարգ:

Հ.Գ.2. Ցավոք շնորհավորելու բան չկա…

Քաղաքացուն այս աղետալի վիճակից նախ և առաջ հանել է պետք»։

դիտվել է 291 անգամ
Լրահոս
Трампа вывозили с саммита НАТО в контейнере для питания в самолёте Առեղծվածային մահվան դեպք. փողոցում դի է հայտնաբերվել․դեմքին եղել են արնանման հետքեր ԵՊՀ-ն Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով է անում Եսթեր Սահակյանը վերանշանակվել է Ազգային ու հոգևոր ինքնության զորացում. Վեհափառ Հայրապետն ընդունել է սփյուռքահայ երիտասարդների Տարաձայնությունները չպետք է հիմք դառնան Ռուսաստանի հետ թշնամության համար. Վրաստանի վարչապետ Երեկ Արագածոտնի մարզում վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է Չգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Կվերականգնվի Կիևյան կամրջով երթևեկությունը Նրանք, ովքեր ծաղրում են պատերազմի և Եկեղեցու հիշատակը, այլևս ոչ մի սրբություն չունեն․ Զախարովա Ռուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիների 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա»․ կալանավորվել են Դիմում եմ ընդդիմադիր ուժերին․ սա այն սահմանն է, որից այն կողմ լռությունը կարող է արդեն անդառնալի հետևանքներ ունենալ Գտել են մոլորված 12 քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկիի հետ Թուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք Տակա՛նք, մտա Թբիլիսի, այնտեղ մարդիկ լացում էին Ռուբեն Վարդանյանի համար․ Գառնիկ Դանիելյան (video) Ավետիք Չալաբյանի վիճակի մասին կնոջ բացահայտումները (video) «Սրանք արյունով, ինքնությամբ են ադրբեջանցի»․ հոգեբան (video) «Դըմփ-դըմփ-հու»- ն Նիկոլի և ՔՊ-ի «ուղեղի մեջ է» (video) Գեղամ Նազարյանն ինձ սարսափելի վիրավորանք է հասցրել․ մինչև վերջ գնալու եմ․․․ լրագրող Անի Գևորգյան (video) Լարված հարցուպատասխան Հայկ Ֆարմանյանի և Ռուբեն Ռուբինյանի միջև (video) Ասեմ՝ ինչու՞ է Փաշինյանը մտնում մարդկանց ընտանիքներ․ Հոգեբանի մեկնաբանությունը (video) Մենք ասում ենք՝ամեն ինչի պատրաստ ենք․ «Ուժեղ Հայաստան»-ից Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ի սադրանքների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am