«Ամոթ է խոստովանել». Բաքվի բնակիչները պատմել են հայկական ինչ են սիրում
Ղարաբաղյան հակամարտությունն աստիճանաբար ադրբեջանցիների կյանքից և խոսքից դուրս է մղում այն ամենն, ինչն այսպես թե այնպես կապված է Հայաստանի հետ, գրում է Կովկասի մասին միջազգային Jamnews պարբերականը: «Հայկական մասին հիշատակման որևէ պաշտոնական արգելք չկա, սակայն ադրբեջանցիները սկսել են ինքնագրաքննություն իրականացնել՝ ոմանք հայրենասիրության զգացմունքից դրդված, ոմանք էլ՝ չարիքից հեռու մնալու սկզբունքով», - նշում է պարբերականը: Jamnews-ը Բաքվի բնակիչների շրջանում հարցում է անցկացրել և պարզել է, արդյոք որևէ հայկական բան կա՞, ինչը նրանց դուր է գալիս: Հարցման արդյունքում պարզվել է, որ բաքվեցիներին դուր է գալիս
- Հայկական նուգան
- Ռեժիսոր Կարեն Շախնազարովի ֆիլմերը
- Եվրատեսիլի հայ մասնակիցների երգերը
- Շառլ Ազնավուրը
- Միջազգային սիմպոզիումներին մասնակցող հայ աղջիկները / տղաները (ամոթալի է խոստովանել, ինչպես ասել է հարցման մասնակիցներից մեկը):
