Սպիտակ տունը Կիևին է փոխանցել խաղաղության ծրագրի վերջնական տարբերակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունները «հասնում են գագաթնակետին»։ Նա զգուշացրել է, որ ԱՄՆ-ն կհեռանա բնակցություններից, եթե առաջընթաց չտեսնի։ Թրամփի խաղաղության ծրագիրը Կիևին է փոխանցվել անցյալ շաբաթ։

Reuters գործակալությունը հրապարակել է երկու փաստաթուղթ ՝ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի առաջարկներով: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագրի առաջին շրջանակային փաստաթուղթն առաջարկվել է ԱՄՆ-ի կողմից: Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը ապրիլի 17-ին Փարիզում կայացած բանակցությունների ժամանակ ցույց է տվել ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաներին:

Երկրորդ փաստաթուղթը պարունակում է պատասխան առաջարկներ, որոնք Ուկրաինայի և Եվրոպայի երկրների ներկայացուցիչները փոխանցել են Վաշինգտոնին ապրիլի 23-ին Լոնդոնում կայացած բանակցություններից հետո: Խաղաղության ծրագիրը Կիևին է փոխանցվել անցյալ շաբաթ։

Փաստաթղթում հստակ նշված է, որ դա «վերջնական առաջարկն» է։ Ըստ ծրագրի՝ Ղրիմը կճանաչվի որպես ռուսական, իսկ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի գրավված տարածքները կհամարվեն օկուպացված։ Միաժամանակ, Ռուսաստանն Ուկրաինային կվերադարձնի Խարկովի մարզի մի մասը։ Զապորոժիեի ատոմակայանը նույնպես կանցնի Կիևի վերահսկողության տակ, սակայն պայմանով, որ այն կկառավարի Միացյալ Նահանգները։ Ուկրաինան վերահսկողություն է ձեռք բերում նաև Կախովկայի ամբարտակի նկատմամբ։

Բացի այդ, Կիևը պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ծրագրերից և ամերիկացիների հետ կնքի Ուկրաինայի բնական պաշարների համատեղ զարգացման մասին համաձայնագիր։ Ուկրաինան վերականգնման համար ստանում է լայնածավալ օգնություն և ֆինանսական փոխհատուցում։

ԱՄՆ-ի առաջարկն Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ նախատեսում է ուկրաինական նավերի անարգել անցում Դնեպրով և վերահսկողություն Կինբուրնսկի ծոցի նկատմամբ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթին։

Միաժամանակ Թրամփը պատրաստ է չեղարկել 2014 թվականին Ռուսաստանին Ղրիմի միացումից ի վեր Մոսկվայի նկատմամբ սահմանված բոլոր պատժամիջոցները։

դիտվել է 279 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am