Իրակլի Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից

Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք–ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից։ Նա այդ մասին հայտարարություն է արել իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

«Ինչ վերաբերում է իմ ապագա գործունեությանը, այս պահին կոնկրետ պատասխան չունեմ, բայց հասարակությունը, անշուշտ, դրա մասին կիմանա։ Հիմնականում դա կլինի գործունեություն մասնավոր հատվածում»,-հայտնել է Իրակլի Ղարիբաշվիլին։

«Կփորձեմ այս դիրքից մասնակցել մեր երկրի զարգացմանը, տնտեսական առաջընթացին, և այս մասին ապագայում նորություններ կլինեն»,-նշել է նախկին վարչապետը։

Միևնույն ժամանակ, այն հարցին, թե արդյոք քննարկում է քաղաքականություն վերադառնալը, նա ասել է՝ «ոչինչ բացառված չէ»։

«Հարցին, թե արդյոք քննարկում եմ և հնարավոր է, որ վերադառնամ քաղաքականություն՝ բացարձակապես ոչինչ բացառված չէ։ Բայց ինչպես արդեն նշեցի, իմ հիմնական շարժառիթն այժմ քաղաքականությունից հեռանալն է, ընտանիքիս ավելի շատ ժամանակ հատկացնելը։ Մնացածի մասին ժամանակը ցույց կտա»,-ասել է քաղաքական գործիչը։

Իրակլի Ղարիբաշվիլին ընտրվել էր «Վրացական երազանք–ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ 2024 թվականի փետրվարի 1-ին։ Նա երկու անգամ զբաղեցրել է Վրաստանի վարչապետի պաշտոնը՝ առաջին անգամ 2013 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 30-ը, և երկրորդ անգամ՝ 2021 թվականի փետրվարի 22-ից մինչև 2024 թվականի հունվարի 29-ը։

դիտվել է 160 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am