Գլխավոր դատախազը մոլորության մեջ է գցել հանրությանը․ Ռուբեն Մելիքյանը փաստաթուղթ է հրապարակել

«Ստիպված եմ արձագանքել Սամվել Վարդանյանի նկատմամբ 2024թ. ապրիլի 15-ի գիշերը տեղի ունեցած ահասարսուռ խոշտանգման դեպքի մասին գլխավոր դատախազի կողմից հանրությանը սխալ տեղեկություն տրամադրելու փաստին»։ Այս մասին գրառում է կառարել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Ըստ գլխավոր դատախազի՝ նախաքննության ձգձգման պատճառը դատահետքաբանական, դատագենետիկական, դատակենսաբանական և բուսաբանական համալիր փորձաքննության եզրակացությունը ստացած չլինելն է։ Մինչդեռ այն ստացվել է մոտ 70 օր առաջ. ստիպված եմ հրապարակել այդ եզրակացության տիտղոսաթերթը:

Այսպիսով, գլխավոր դատախազը կամա, թե ակամա՝ մոլորության մեջ է դրել հանրությանը, և հուսով եմ՝ գլխավոր դատախազին մոլորության մեջ դրած պաշտոնյաները կենթարկվեն կարգապահական տույժի, իսկ հանրությունից կհայցվի ներողություն։

ՀԳ. Գլխավոր դատախազն իր խոսքում թույլ տվեց մի շատ կարևոր, բայց նուրբ փաստական սխալ ևս, որը վերաբերում է դատակենսաբանական փորձաքննություն նշանակելու փաստական հիմքին։ Եթե դիտեն Սամվելի հարցաքննության տեսագրությունը, կհասկանան՝ ինչ նկատի ունեմ։ Ու առհասարակ՝ ճիշտ կանեն՝ դիտեն։ Այս հարցով՝ առայժմ այսքանը։

ՀԳ2.-Մոտակա օրերում Վարազդատ Հարությունյանի հետ հանդես կգանք մամուլի ասուլիսով և կներկայացնենք նոր ու կարևոր մանրամասներ։ Հուսով եմ՝ մինչ այդ Սամվելի գործով վերջապես կունենանք մեղադրյալներ»։

դիտվել է 598 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am