Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ և քրեական վարույթ կա, և ապօրինի գույքի բռնագանձման հայց․ Վարդապետյանը մանրամասնում է
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ և քրեական վարույթ, և ապօրինի գույքի բռնագանձման գործընթաց։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց, որ ապօրինի գույքի բռնագանձման հայցը ներկայացվել է դեռևս 2024թ․ օգոստոսին, դրանից ավելի վաղ նաև քրեական վարույթով դատարան ուղարկված մեկ այլ գործ կա։
Ինչ վերաբերում է «Ապօրինի գույքի բռնագանձման» մասին օրենքի սահմանադրականության հարցով ՍԴ որոշմանը, ապա Վարդապետյանը նշեց, որ դատախազությունն իր դիրքորոշումը կներկայացնի՝ յուրաքանչյուր հայցի շրջանակներում։
«Այդտեղ հակասահմանադրականության հարց չի կարող քննարկվել, հատվածական մոտեցումներ են։ Խնդիրը կիրառման շրջանակների հստակեցումն էր, դատարանները պետք է որոշակի ուղենիշներ սահմանեն»,- ասաց Վարդապետյանը՝ նշելով, որ բողոքներ են ներկայացրել նաև Վճռաբեկ դատարան, առաջիկայում նաև Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը կներկայացնի։
