Կանադայի վարչապետը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը և հիշատակել ԼՂ բռնի տեղահանումը

Կանադայի վարչապետ, Ազատական կուսակցության ղեկավար Մարկ Քարնին ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի ոճրագործության զոհերին և ուշադրություն հրավիրելով Լեռնային Ղարաբաղի հայերի շարունակական տառապանքների վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարկ Քարնիի հայտարարությունը տարածել է Կանադայի Ազատական կուսակցությունը։

«Այս ապրիլի 24-ին ես միանում եմ տասնյակ հազարավոր կանադահայերին և ամբողջ աշխարհի միլիոնավոր հայերին՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը»,-նշված է հայտարարության մեջ։

Նա նաև նշել է, որ 1.5 միլիոն հայեր սպանվել են վայրագությունների ժամանակ, որոնք համակարգված կերպով ծրագրվել և իրականացվել են Օսմանյան կայսրության կողմից։

«Հայերի ցեղասպանության 110-ամյակի տարելիցի առթիվ մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, որոնք զոհվեցին և խորհում ենք նրանց պատմությունների շուրջ, որպեսզի նրանք երբեք չմոռացվեն»,-նշել է Կանադայի վարչապետը։

Վերջինս նաև աջակցության խոսքեր է հղել Հայոց ցեղասպանությունը վերապրածներին՝ շեշտելով, որ նրանք քաջություն են ունեցել հաղթահարելու իրենց կյանքի անհավանական դժվարություններն ու կառուցելու իրենց համայնքներն ու ինստիտուտները։

Մարկ Քարնին խստորեն դատապարտել է Ցեղասպանության ​​ժխտումը և ընդգծել պատմական անարդարությունների ճանաչման կարևորությունը տարածաշրջանում մարդու իրավունքների վերաբերյալ շարունակական մտահոգությունների ֆոնին։

«Չնայած 110 տարի է անցել, այս Ցեղասպանությունը շարունակում է ակտիվորեն ժխտվել դա իրականացրած հանցագործների կողմից, հայ ժողովուրդը շարունակում է բախվել հալածանքների և ճնշումների: Դա ողբերգականորեն դրսևորվեց 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120,000 բնիկ հայերի բռնի տեղահանմամբ՝ ամիսներ տևած անօրինական շրջափակումից հետո, որը զրկեց նրանց իրենց ամենահիմնարար իրավունքներից։ Այս կարևոր օրը հիշատակելիս՝ մենք հիշում ենք նրանց, ովքեր զոհվեցին և պարտավորվում ենք կառուցել ավելի ուժեղ, ավելի հանդուրժող Կանադա, որը զերծ է խտրականությունից և ատելությունից», – ասված է հայտարարության մեջ։

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am