Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման աշխատանքները վերջին օրերին առաջընթաց են գրանցել․ Ռյուտե

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման աշխատանքները վերջին օրերին լավ առաջընթաց են գրանցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ապրիլի 24-ին Սպիտակ տան առջև լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։

«Կարծում եմ՝ երբ նայում եք երեկ Լոնդոնում կայացած հանդիպման արդյունքներին, մենք կարող ենք տեսնել բավականին դրական առաջընթաց մեր ներկայիս վիճակում», – նշել է նա՝ նկատի ունենալով ապրիլի 23-ին Լոնդոնում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումը։

Ռյուտեն բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու համար։

«Ես տեսնում եմ մի իրավիճակ, երբ նախագահ Թրամփի ղեկավարության ներքո սա կարող է դրական ավարտ ունենալ, և դա շատ կարևոր է», – ասել է Ռյուտեն։Այն հարցին՝ արդյոք իր կարծիքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խաղաղություն ցանկանում է, Մարկ Ռյուտեն ասել է, որ նախկինում աշխատել է նրա հետ, երբ զբաղեցնում էր Նիդեռլանդների վարչապետի պաշտոնը։

«Ես դադարել եմ փորձել կարդալ նրա մտքերը։ Կտեսնենք», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի հնարավորության մասին հարցին Ռյուտեն պատասխանել է, որ այժմ «սեղանին ինչ-որ բան է դրված»՝ հավելելով, որ «գնդակն, ակնհայտորեն Ռուսաստանի դաշտում է»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ Վաշինգտոնում «շատ լավ հանդիպումներ» է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ։

Ռյուտեն մանրամասնել է, որ այս հանդիպումների ընթացքում քննարկվել են ուկրաինական ճգնաժամը և հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները։

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am