«Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր, փոխհատուցի՛ր». Թուրքիայում գործող ՀԿ

Թուրքիայում գործող «Մարդու իրավունքների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

 Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայտարարության մեջ ընդգծվել է, որ անպատիժ մնացած հանցագործությունը դառնում է շարունակական, իսկ ժխտողականությունը՝ ցեղասպանությունը դարձնում անվերջանալի:

«Դահիճն արդարացվում է, զոհը՝ դառնում մեղադրյալ»:

 Ըստ կազմակերպության հայտարարության՝ ցեղասպանությունից և դրա ժխտումից ի վեր Թուրքիայում արյունահեղությունը, արցունքներն ու ողբը չեն դադարում, քանի որ անպատժելիությունը շարունակում է դրսևորվել նոր հանցագործություններով, որոնք նույնպես անպատիժ են մնում։

«Ցեղասպանության ժխտումը ստպիում է զոհերի թոռներին իրենց առօրյայում վերապրել այն։ Ցեղասպանության ժխտումը նշանակում է հայերի նկատմամբ թշնամաբար տրամադրված խտրական սերունդներ դաստիարակել, զոհերի հիշատակն անվերջ վիրավորել և ստիպել, որ նրանց սերունդների վերքերն անընդհատ արնահոսեն։ Որպես ժխտմանը մեղսակից սերունդներ՝ մենք նույնպես դրա պատասխանատուն ենք և ապրում ենք դրա ծանր ամոթով»:

Հայտարարության մեջ նշվել է նաև, որ վերջին տարիներին գնալով աճում է ցեղասպանության կազմակերպիչների՝ Էնվեր, Թալեաթ, Ջեմալ փաշաների, և «Իթթիհադականության» հասցեին գովեստները, ինչը սնում է խտրականություն և պատճառ դառնում, որ նոր սերունդները շարունակաբար նմանատիպ գաղափարներով դաստիարակվեն։

Իթթիհադականություն – Հայոց ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրքերի իշխանական կուսակցության անունից ծագող գաղափարախոսություն. «İttihat ve Teraki Cemiyeti»

Նշվել է նաև, որ Թուրքիայում ապրող հայերը ստիպված ապրում են ցեղասապանությունը հերքողների կողքին, իսկ իրենց նախնիների հողերից հեռու ապրող հայերն անընդհատ կրում իրենց նախնիների հիշողության հանդեպ վիրավորանքը:

Հայտարարությունում ցեղասպանությունը բացատրվել է ոչ միայն սարսափազդու կոտորածններով ու աննկարագրելի բռնություններով, այլև կողոպուտներով, թալաններով, ավարներով ու հսկայածավալ գողություններով։

«Այդ թալանը չի սահմանափակվում ցեղասպանության զոհերի առգրավված անհաշվելի անշարժ գույքով, արհեստանոցներով, այգիներով, արտերով, առանձնատներով, տներով, հիվանդանոցներով, վանական համալիրներով և եկեղեցապատկան տարածքներով։ Թալանը նաև առնչվում է մի թեմայի, որի մասին քիչ են խոսում, որի մասին քիչ գիտեն։ Այն վերաբերում է սպանված հայերի բանկային հաշիվների և արժեքավոր իրերի առգրավմանը։ Այս կողոպուտի արժեքը 1915-ի փողով 22 միլիոն դոլար է հաշվվում», – նշված է հայտարարության մեջ։

Հիշյալ ՀԿ-ն նշել է նաև, որ 2005-ից ի վեր ամեն ապրիլի 24-ին նույն պահանջն են հնչեցնում. վերջ դնե՛լ ժխտողականությանն ու ընդունե՛լ մեղքը՝ ամբողջ իրավական հետևանքներով:

«Քանի որ միայն այդ ժամանակ գետերով հոսող, հովիտներում իրար վրա դիզված, ժայռերից նետված, ծովերում խեղդված, արժանապատվորեն չթաղված անգերեզման մեռելների հոգիները հանգիստ կգտնեն և արդարությունը կհաղթի: Հակառակ պարագայում ցեղասպանության անեծքն այս հողերի վրայից չի վերանա, Թուրքիան լավ օր չի տեսնի»:

Հայտարարությունն ամփոփվել է ապրիլքսանչորսյան ուղերձ-պահանջով. այս անգամ ևս կրկնում ենք՝ ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր, փոխհատուցի՛ր։

դիտվել է 192 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am