2 մլն դրամ դրոշ տեղադրելու, 24 մլն վարձակալության համար. ինչ գումարներ է ծախսել ԱԺ-ն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 22-25-ը Հայաստանի քաղաքական էլիտան ընդունում էր Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին։

Այցի ընթացքում ներկայացուցիչները հանդիպել էին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ալեն սիմոնյանին պատվիրակության անդամները նվիրել էին թանկարժեք նվեր՝ կապույտ գույնի «Ապակե թռչուն» հուշանվեր, որի արժեքը կազմել էր 120 հազար ՀՀ դրամ, եւ որը ԱԺ նախագահը հայտարարագրել էր։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչների պատվիրակության ընդունելության կամակերպման համար Ազգային ժողովը մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել «Չեփթր» ՍՊԸ-ի հետ՝ 87 մլն 798 հազար դրամ (մոտ 223 հազար ԱՄՆ դոլար) արժողությամբ։

Իսկ ինչ ծառայություն է մատուցել «Չեփթր» ՍՊԸ-ն:

Օրինակ, պատվիրակության այցով պայմանավորված, Երևանի Պարոնյան փողոցում 8 դրոշ տեղադրելն արժեցել է 2 մլն 95 հազար դրամ, իսկ ահա հյուրընկալ օջախի՝ «Դվին» հյուրանոցի առջևի մասում ևս 8 դրոշ տեղադրելու համար 1 մլն 888 հազար դրամ է ծախսվել։ Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պարոնյան փողոցում տեղադրված մեկ դրոշի արժեքը եղել է 261 հազար դրամ, իսկ հյուրանոցի դիմացի մեկ դրոշի արժեքը՝ 236 հազար դրամ։

«Հյուրանոցի կառույցի վրա դրոշների առկայության ապահովումը» 594 հազար դրամ է արժեցել, իսկ պարզապես «դրոշների տեղադրումը»՝ 1 մլն 497 հազար դրամ։

Սպիտակ, բրենդավորված ամբիոնները արժեցել են 1 մլն 296 հազար դրամ, որոնց ընդհանուր քանակը եղել է 8, բեմի համար ծախսվել է 504 հազար դրամ, բեմի հատակի սև լինոլիումը արժեցել է 722 հազար դրամ, բեմի ճակատի պաստառը՝ (Баннер) 480 հազար դրամ, լատվամիջոցների համար 6 հարթակի տրամադրումը՝ 432 հազար դրամ, կահույքների և այլ պարագաների բրենդավորումը՝ 864 հազար դրամ։
Համաժողովի հեռարձակումը և տեսաձայնագրությունը արժեցել են 2 մլն 820 հազար դրամ, WI-FI ծառայությունը՝ 1 մլն 620 հազար դրամ, 12 խոսափողը՝ 36 հազար դրամ, կաշվե աթոռների և բրենդավորված տումբաների ապահովումը (9 հատ)՝ 691 հազար դրամ։

«Դվին» հյուրանոցում՝ «Մյուզիք հոլում», 4 լեդ էկրանի ապահովումն արժեցել է 24 մլն 144 հազար դրամ, սեղանների ծաղկային ձևավորումն արժեցել է 780 հազար դրամ, սուրճի թեյի, աղանդերի մատուցումը 150 անձի համար արժեցել է 2 մլն 880 հազար դրամ, ընթրիքի ճաշացանկի ապահովումը՝ 216 հազար դրամ, ընթրիքի շոու ծրագրի ապահովումը՝ 6 մլն դրամ, իսկ միայն ընթրիքն արժեցել է 7 մլն 200 հազար դրամ։

Պատվիրակության այցով պայմանավորված՝ Ազգային ժողովը «Դվին» հյուրանոցային համալիրի համար ոչ միայն լինոլիում է գնել, այլ նաև 22 մետր երկարությամբ վարագույր՝ 600 հազար դրամ արժողությամբ։

«Դվին մյուզիք հոլի» 2 օրվա վարձակալությունը, ըստ պայմանագրի, արժեցել է 24 մլն դրամ։

Հարկ է նշել, որ «Չեփթր» ՍՊԸ-ն նորաբաց ընկերություն է, որը պետական գրանցում ստացել է 2024 թվականի սեպտեմբերի 30-ին։ Ընկերության իրական շահառուն Սիրվարդ Պետրոսյանն է։ Հարց է առաջանում՝ ինչպես է անգամ մեկ տարի աշխատանքային փորձ չունեցող ընկերությունը մի քանի ամսվա մեջ Ազգային ժողովի հետ կնքում 4 պայմանագիր, գրեթե 120 մլն դրամ արժողությամբ։

Բանն այն է, որ ըստ մամուլի հրապարակումների, Սիրվարդ Պետրոսյանը «Դվին» հյուրանոցային համալիրի նախկին տնօրենն է։ Հենց դա է պատճառը, որ այս ընկերությունը խաղի մեջ է մտել՝ «Դվինի» անունը քողարկելով, սակայն հյուրանոցային համալիրին «գործ ապահովելու» համար, ինչը ենթադրում է միլիոնների մսխում պետական բյուջեից։ Ստացվում է, որ իշխանությունների սրտի հաջորդ օլիգարխը՝ «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը, պատվիրակությունների ընդունելությամբ ապահովում է սեփական հյուրանոցի կարիքները հոգալու գործընթացը, այլապես նոր վարագույրներ կամ լինոլիում գնելու իմաստն այլ կերպ չենք կարող բացատրել։

Ահա, թե ինչ հետաքրքիր տեսք ունի մարդկային դեմք «չունեցող», պոզով և պոչով կոռուպցիան»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 343 անգամ
Լրահոս
Հայ կնոջ ամոթանքը՝ ԱԱԾ շենքի մոտ կանգնած ոստիկաններին․ «Դու՛ք եք Նիկոլին պահում, որովհետև․․․» (video) «Սրբապիղծ Նիկո՛լ, քեզ եմ ասում՝ արա՛, գնա ու էդ կնոջը պատասխան տուր»․ Աշոտ Անդրեասյան (video) Պորտուգալիայի վարչապետը խոսել է Ռոնալդուի և Ժեզուսի հետ՝ հավաքականի հետ կապված սկանդալից հետո Հայտարարել է հրաժարականի մասին Օրը ցերեկով թուրքը մեր կնոջ մատները կտրել է․․․ ու՞մ եք մեղավոր սարքում․ Գառնիկ Դանիելյան (video) Դուք ինչքա՞ն երեսպաշտ եք․․․ Անահիտ Ավանեսյանի հայտարարությունը լսեցի՞ք (video) էս պատմական անարդարությունը չե՛նք հանդուրժելու․ չփորձվե՛ք էդ ադրբեջանցուն հանձնել․ ակցիա ԱԱԾ-ի դիմաց (video) «Արսեն Թորոսյա՛ն, վայ թաղեմ քեզ, թոշակի չհասնես…». Նարե Սոսե (video) #ՈՒՂԻՂ․ «Հանցագործին փոխանակել հայ գերիների հետ»․ Բողոքի ակցիա ԱԱԾ-ի դիմաց (video) Ադրբեջանցին ներխուժել է Հայաստան, կրակել 3 երեխայի մոր վրա․ Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում (video) «Սասու՛ն, նախկինների կզացրած թուրքի հողի վրա գնում, միզում էիր․․․ ասեմ՝ ու՞ր են մեր սահմանները» (video) Զինված ադրբեջանցու ներխուժման օրը Փաշինյանը մի խայտառակ խոսք ասաց․ Ռուզան Ստեփանյան (video) #ՈՒՂԻՂ․ Սարսափելի մանրամասներ․ ադրբեջանցուց պաշտպանվելիս հայ կինը կորցրել է 3 մատները (video) Շտապ․ ԱԱԾ պետը 2 օր առաջ տեղյակ էր դիվերսանտի Հայաստանում լինելուց․ ի՞նչ է եղել իրականում․ Նարե Սոսե (video) Պատկերացնու՞մ եք, եթե հատուկ օպերացիայով ներխուժեն Հայաստան․ Աբրահամյանը՝ զինված ադրբեջանցու մասին (video) Նիկոլենք գիտե՞ք՝ ինչ կասեին, եթե հանկարծ ադրբեջանցու կրակոցից այդ կինը ողջ չմնար․ Դավիթ Մկրտչյան (video) Ինչ է իրականում եղել Շաքիում զինված ադրբեջանցու հարձակման ժամանակ․ կարող է՝ նշանի են սպասել․․․ (video) Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետը հորդորում է բերքահավաք իրականացնել Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները ռազմական հանցագործներ են և պետք է ստանան իրենց արժանի պատիժը. Ալիև Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Ստացվում է, որ մեր պետական սահմանի անվտանգությունն ու արդարադատությունը կարգավորվում են զուտ Բաքվի քմահաճույքով ու հեռախոսազանգով. Շիրազ Խաչատրյան Շաքի մտած զինված ադրբեջանցուց բացի մի շատ վտանգավոր բան էլ կա․ Արշակ Զաքարյանը զգուշացնում է (video) «Դուք անցաթուղթ եք տրամադրում ադրբեջանցիներին»․ Դանիելյանը՝ իշխանություններին Թրամփը ներկայացրել է համաշխարհային խաղաղության հասնելու «բաղադրատոմսը» Շաքիում ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է, երեխաների վիճակը՝ բավարար․ Ավանեսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am