Թուրքը չի մոռանալու, որ մտել է՝ մեր ու մանուկ մորթել, մնացել՝ անպատիժ․ դուք կարող եք մոռանալ Ցեղասպանությունը, բայց ցեղասպանողը երբեք չի մոռանալու․ Աբովյան
Մեզ հետևողականորեն 100 տարվա ընթացքում դուրս են մղում մեր տնից՝ կոտորելով, վերջինը՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ին է։ Ես հասկանում եմ, որ գոյություն ունի իշխանական տեսլական՝ բարելավելու հարաբերությունները՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, բայց պետք է շատ հստակ և պարզ ֆիքսենք, որ Թուրքիան և Ադրբեջանը տեսնում են՝ «արևմտյան Ադրբեջան» և հայերի բնաջնջում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արման Աբովյանը՝ անդրադառնալով «Ջահերով երթին» Թուրքիայի դրոշն այրելը իշխանությունների կողմից դատապարտելուն և Ցեղասպանության ճանաչման հարցով իշխանությունների վարած քաղաքականությանը։
Նա հիշեցրեց Էրդողանի հայտարարությունը՝ օկուպացված Արցախում զորահանդեսի ժամանակ, թե «այս օրը փառավորվեց Էնվեր Փաշայի հոգին»։
«Դուք հասկանու՞մ եք ինչ ասաց»,- նշեց Աբովյանը։
Նա ընդգծեց, որ թուրքը չի մոռանալու, որ մտել ու մեր ու մանուկ մորթել է, մնացել՝ անպատիժ, դա հրավեր է․ «Դուք կարող եք մոռանալ Ցեղասպանությունը, բայց ցեղասպանողը երբեք չի մոռանալու»։
