Իրական խախաղության դժվարին ուղին. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդ

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը

Հայոց ցեղասպանության փաստը, որպես մարդկության և քաղաքակրթության դեմ իրագործված ոճիր, ճանաչված է տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից։ Մինչդեռ Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության մերժման փաստը, ինչն այդ հանցագործության ուղղակի շարունակականության դրսևորում է։ Ավելին, Թուրքիայի Հանրապետության կողմից Ադրբեջանին տրամադրվող անվերապապահ ռազմաքաղաքական զորակցությունը հանգեցրեց Արցախում էթնիկ զտման ցեղասպանական քաղաքականության գործադրման՝ Թուրքիայի ուղղակի և անուղղակի ներգրավմամբ։ Այդ գործողությունները լիովին համապատասխանում են «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» 1948թ. Կոնվենցիայի պահանջներին, որոնցով սահմանվում է ցեղասպանություն հանցագործությունը։

Ելնելով վերոգրյալից և կարևորելով ցեղասպանությունների կանխարգելման գործում միջազգային կազմակերպությունների և առանձին պետությունների կոնվենցիոն պարտավորությունները` ՀՅ Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդը հայտարարում է.

Թուրքիայի Հանրապետությունն այնքան ժամանակ, քանի դեռ շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, մնում է Հայաստանի Հանրապետության համար գոյութենական սպառնալիք՝ հետապնելով Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կաշկանդումն ու անվտանգային համակարգի ամբողջական կազմաքանդումը, իսկ միջպետական փաստացի սահմանի արգելափակումը նպատակ ունի Հայաստանը ենթարկելու տնտեսական ու քաղաքական լրացուցիչ ճնշումների։ Թուրքական պետական շրջանակներում բացակայում է Հայաստանի Հանրապետության հետ բովանդակային և առանց նախապայմանների բանակցությունների մեջ ներգրավվելու քաղաքական կամքը։
Հայոց ցեղասպանության իրողության ժխտման պետական քաղաքականությունը Թուրքիայի համար ոչ միայն քարոզչական, այլև հեռուն գնացող քաղաքական նպատակներ հետապնդող գործողություն է, ինչի պարագայում այդ երկիրը շարունակում է ներգրավված մնալ հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանական գործողություններում։
Ստեղծված պայմաններում Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի շարունակությունը, հայ ժողովրդի նկատմամբ շարունակվող ցեղասպանական գործողությունների միջազգայնացումը Հայաստանի Հանրապետության համար անվտանգային նշանակություն ունեցող խնդիր է։
Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարն ու Ցեղասպանության հետևանքների վերացմանն ուղղված միջազգային գործողությունները կարևոր են հայ ժողովրդի նկատմամբ ապագա ցեղասպանությունները կանխարգելելու համատեքստում։
Անհրաժեշտ է, որ միջազգային հարաբերությունների առանցքային դերակատարները՝ ինչպես վերպետական կազմակերպություններ, այնպես էլ առանձին պետություններ, շարունակաբար հետևեն Թուրքիայի ռազմաքաղաքական վարքին՝ գնահատելով հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանական գործողություններում այդ պետության ուղղակի կամ անուղղակի ներգրավման հնարավորությունը ու ձեռնարկեն համապատասխան քայլեր։
Հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության անկախության մասին հռչակագրով, ապա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով նվազագույնը երկու անգամ լայն համախոհությամբ հստակեցրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում իր ուղենիշները։ Ավելին, 2010թ. հունվարի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանը միարժեքորեն ընդունել է ՀՀ Անկախության մասին հռչակագրի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հետապնդելու մասին դրույթի անբեկանելիությունը ՀՀ-Թուրքիա միջպետական հարաբերություններում։
Առաջադրելով նոր նախապայմաններ՝ Թուրքիայի Հանրապետությունը բացառում է Հայաստանի Հանրապետության հետ բնականոն հարաբերությունների հաստատման հավանականությունը՝ հիմնված փոխվստահության, փոխադարձության և հավասարության վրա։
Թուրքիան, համագործակցաբար Ադրբեջանի հետ, Հայաստանի նկատմամբ գործադրում է ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման քաղաքականություն ինչի պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ձեռնարկվող միակողմանի զիջումները զուրկ են լեգիտիմությունից։
Կարևոր և արժեքավոր է Հայկական սփյուռքի, դրա քաղաքական և համայնքային դերակատարների նպատակաուղղված ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դրա նորօրյա դրսևորումների հանրահռչակման գործում։
10. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմության և ներկայի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության իշխանությունների հիմնազուրկ դատողությունները հեռու են պատմաքաղաքական հիմքերից և լեգիտիմությունից՝ ուղիղ հակասության մեջ մտնելով Հայաստանի Հանրապետության Անկախության մասին հռչակագրի հանրաճանաչ դրույթների և մեր ժողովրդի հոգեմտավոր ներաշխարհի հետ։

11.Հայաստանի իշխանությունների հայտարարություններն ուղղակիորեն ծառայում են Հայոց ցեղասպանության ոճրի նսեմացմանն ուղղված թշնամական քարոզչությանը՝ էլ ավելի ամրապնդելով Թուրքիայի և դրա ցեղասպան գործընկեր Ադրբեջանի անպատժելիության զգացումը։

Արցախի հայաթափումն ամբողջապես տեղավորվում է իր բնօրրանից հայ ժողովրդին տեղահանելու, ոչնչացնելու և գոյության համար անհամատեղելի այլ պայմաններ ստեղծելու` թուրքական քաղաքականության համատեքստում։ Արցախում կատարվածը հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական վտանգի առարկայացման մի դրսևորում էր միայն։ Ուստի հայ ժողովրդի համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու հետևանքների վերացմանն ուղղված քայլերն անվտանգային նշանակություն ունեն՝ թուրքական ծավալապաշտության և ցեղասպանական քաղաքականության կասեցման տեսանկյունից։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթով, ոգեկոչելով մեր մեկ ու կես միլիոն սրբադասված նահատակների հիշատակը, մեր ժողովրդին թե՛ Հայրենիքում և թե՛ Սփյուռքում պայքարի շարունակման կոչ ենք անում՝ հանուն ազգային ինքնության պահպանման, հայրենի պետության զորացման, արցախահայության լիարժեք իրավունքների պաշտպանության ու վերատիրացման, առհասարակ հանուն Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման և արդարության վերականգման։ Սա է իրական խախաղության դժվարին ուղին։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդ

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am