Հենց այս օրը պետք է հնչի հստակ դիրքորոշում, որովհետև ցեղասպանությունների մասին լռությունը հենց դրանց շարունակությունն է. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Գուցեցեղասպանությունը։

 

տարարեն, որ Ապրիլ 24-ին քաղաքական տեքստեր ու հայտարարություններ անել չի կարելի, թե պետք է «հարգել օրվա խորհուրդը» և այլ նմանօրինակ պաթետիկ պնդումներ առաջ քաշեն, բայց ես այդ տեսակետին համակարծիք չեմ։ Ճիշտ հակառակը՝ հենց այս օրը պետք է հնչի քաղաքական խոսք, հստակ դիրքորոշում, որովհետև ցեղասպանությունների մասին լռությունը հենց դրանց շարունակությունն է։ Մենք պարտավոր ենք բարձրաձայնել ճշմարտությունը՝ ոչ միայն հարգելու համար զոհերի հիշատակը, այլ նաև կանխելու նման չարիքի կրկնությունը։

Օրվա խորհուրդը բոլորիս ակամայից տանում է 110 տարի հետ՝ և ամեն իրեն հայ համարող մարդ խորհում է՝ ինչո՞ւ տեղի ունեցավ ցեղասպանությունը և ի՞նչ պետք է անել, որ այն երբեք չկրկնվի։ Ես ինքս այդ հարցը տարիներ շարունակ տվել եմ ինձ՝ փորձելով հասկանալ, թե ինչպե՞ս կարող էր նման բան կազմակերպվել, և ինչո՞ւ այն ժամանակ չկարողացան կանխել։ Այդ հարցիս պատասխանն ստացա 2023-ին՝ երբ Արցախում տեղի ունեցավ հայի երկրորդ ցեղասպանությունը։

Եթե 1915-ին հայը չուներ պետություն, չկային ինստիտուտներ ու պետական ղեկավարներ, որոնք կարող էին կազմակերպել համակարգված դիմադրություն, ապա 2023-ին կար հայկական պետություն։ Բայց այդ պետության ղեկավարը՝ թրքահպատակ մի անձ, լուռ ու հանդուրժող հայացքով նայում էր հայասպանության տեսարաններին և հայտարարում, թե «Հայաստանին ուզում են ներքաշել նոր պատերազմի մեջ, և մենք չենք տրվի այդ սադրանքին»։ Իսկ հետո՝ փրփուրը բերանին հոխորտում, թե՝ «որոշ ուժեր Հայաստանում ձեռքերն էին շփում՝ մեզ տանել արկածախնդրության»։ Այո՛, այդ խոսքերը ասողը հայ է, ասեմ ավելին՝ արդեն յոթ տարի ղեկավարում է այն պետությունը, որտեղ ապաստանել են ցեղասպանությունից մազապուրծ փրկվածները։

110 տարի առաջ երիտթուրք դահիճներն իրենց ամենավարդագույ երազում անգամ չէին պատկերացնի, որ մի օր պատմության մեջ կհայտնվի այնպիսի հայ պետական գործիչ, որը ոչ միայն կվերարտադրի իրենց նարատիվները, այլև կդառնա պանթուրքիզմի ծրագրի սպասարկողը։ Այսօր մենք ապրում ենք հենց այդ իրականության մեջ։

Այսօրվա ուղերձում Նիկոլը հնարավոր բոլոր ձևերով փորձում էր շրջանցել «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը՝ այն օգտագործելով ընդամենը մեկ անգամ, հիմնականում նախընտրելով «Մեծ Եղեռն» ձևակերպումը։ Ու եթե նույնիսկ ձևը տեղ-տեղ պահպանված էր, բովանդակությունը՝ դատարկ էր ու անատամ, չկար ո՛չ հստակ դատապարտում, ո՛չ պահանջատիրություն, ո՛չ էլ դիրքորոշում՝ որպես մի պետության ղեկավար, որի գոյությունն իսկ պարտավորեցնում է լինել 1.5 միլիոն սրբադասված նահատակների ժառանգորդն ու պաշտպանողը։ Փոխարենը՝ հերթական անգամ հնչեցին «խաղաղության օրակարգից», «սահմանազատված սահմանից» և «հայ մարդու ջանքից ու աշխատանքից» խոսող հարթ ու հղկված, բայց ներքուստ դատարկ ձևակերպումներ։

Խոսքս ամփոփեմ կարևոր մի զուգահեռով.1915-ին, երբ Էրզրումում ու Տրապիզոնում հայերին մորթում ու քառատում էին, երեխաներին ողջ-ողջ թաղում, կանանց բռնաբարում, Պոլսում հայ էլիտան, երիտթուրք դահճապետերի հետ կողք կողքի նստած նարդի ու պոկեր էր խաղում սրճարաններում, որոնք մի քանի օր անց դարձան նրանց դահիճները։ Այսօր մենք նույն բովանդակային իրավիճակում ենք. չկա Արցախը, Սյունիքը թիրախի տակ է, Տավուշը՝ հերթում, ՀՀ-ից 200 քառակուսի կիլոմետր հող զիջվում է թշնամուն, սահմանին կրակում են ամեն օր։ Իսկ Երևանում՝ սրճարաններում մարդիկ «Դե նվագեք զուռնաչիներ»-ի տակ ինքնամոռաց պարում են. Նիկոլն էլ նույն պահին դատապարտում է ոչ թե թշնամուն, այլ՝ Հանրապետության հրապարակում թուրք-ադրբեջանական դրոշները այրած հայերին»։

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am