Սա հիշողության մոմավառության վայր չէ, այլ պահանջի կրակահերթ․ Գեղամ Մանուկյան

Այսօր մենք կանգնած ենք այս հրապարակում որպես մեկ ազգ, մեկ ձայն, մեկ անկոտրում կամք. մեր ջահերի վառ կրակներով, մեր անկոտրում կամքով: Սա հիշողության մոմավառության վայր չէ, այլ պահանջի կրակահերթ։ Հանրապետության հրապարկում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Մենք եկել ենք վկայելու, բարձաձայնելու , որ հայ ժողովուրդը ոտքի է, նրա պայքարը՝ անավարտ, նրա կամքը՝ անսասան հանուն արդարաության, հանուն կանխման, ի դեմս ուրացման։
Ցեղասպանությունը ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է։
• Երբ Թուրքիան հրաժարվում է պատասխանատվությունից,
• Երբ Ադրբեջանը կտրում է Արցախի հայության արմատները,
• Երբ մեր իշխանությունները լռում են՝ ազգային հիշողությունը դիվանագիտության սեղանին ծախելու համար։
Եվ քանի դեռ աշխարհը լուռ է՝ մենք բարձրաձայնելու ենք:
Որովհետև առանց ճշմարտության՝ չկա խաղաղություն։ Առանց պատասխանատվության՝ չկա ապագա։
Մեր պահանջը՝ հստակ ու անդրդվելի է.
• Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ որպես պատմական փաստ, որպես մարդկության դեմ հանցագործություն։ որպես նախադեպ, որը չի կրկնվի։
Քանի դեռ հերքում ես ցեղասպանությունը, դու մեղսակից ես դրան։
• Միջազգային հանրությունը պետք է դադարի խաղալ երկդիմի բառախաղերի հետ։ հստակ ճանաչի դրանով իսկ կանխելով հետագա Ցեղասպանությունները։
• Այսօր, երբ մեր պետությունը պետք է ամենաողջամիտ ձայնը լինի ցեղասպանության ճանաչման հարցում, մենք տեսնում ենք անպատասխանատու զիջումներ, ուրացում։
Այն իշխանությունը, որը ցեղասպանության հիշողությունը վերածել է դիվանագիտական փոխանակման առարկայի, պետք է հասկանա. Ազգային հիշողությունը իշխանության սեփականությունը չէ։
Այս իշխանություն այսօր մոռացության քաղաքականություն է վարում՝
• Երբ դեսպանատներում չեն խոսում ցեղասպանության մասին,
• Երբ «հարաբերությունների նորմալացում» են խոսում առանց նախապայմանների, բայց կատարում են Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր պայմաններն ու պահանջները:
• Երբ Արցախի 120,000 տեղահանվածների համար ոչ մի միջազգային դատարան չեն բացում։
Սա պարզապես սխալ չէ։ Սա քաղաքական դավաճանություն է։
Սա լռելյայն համաձայնություն է ժխտման և ուրացման հետ։
Մենք՝ չենք հաշտվել, չենք հարմարվել, չենք լռել։
Մեր երթը՝ սա է։ Մեր ճանապարհը՝ հստակ։
Այսօր նոր սերունդ է բարձրանում՝ զորացած հիշողությամբ, լցված արդարության ծարավով, ու պատրաստ՝ պայքարի։
Այսօր այստեղ կանգնած ենք
• Սարդարապատի հերոսության արյունը մեր երակներում,
• Արցախյան պայքարի ժառանգությունը մեր հոգում,
• Ազգային հիշողությունը մեր խղճում։
Այսօր այստեղ մենք ուղերձ ենք հղում։
Ուղերձ՝ աշխարհին։
Ուղերձ՝ մեր սերունդներին։
Ուղերձ՝ մոռացությանն ու ուրացողին։
Ձեր ներկայությունը՝ խոսք է, որ հայ ժողովուրդը չի մոռացել, չի նահանջել։
Շնորհակալ ենք ձեզանից յուրաքանչյուրին, խոնարհում և հիշատակում մեր զոհերին:
Մեր պայքարը շարունակվում է։ Ոչ ոք չի կարող մեզ սովորեցնել՝ մոռանալ:
Իշխանության լռությունը՝ մեղսակցություն է։
Մեր պայքարը՝ ազգային պատվախնդրություն։
Մի ուրացիր։ Մի նահանջիր։ Մի լռիր»։

 

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am