Բռնություններից մինչև հարկային ճնշումներ. փաստաբանների խնդիրները՝ Հայաստանում

Փաստաբանները Հայաստանում բազմաթիվ խնդիրների են բախվում, Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը՝ առանձնացնելով վարույթն իրականացնող մարմիններում փաստաբանների՝ բռնության ենթարկվելու դեպքերը։

«Բնականաբար, նմանատիպ գործելակերպն արդեն իսկ արգելված է կոնվենցիոն մակարդակում»,-ասաց Բաբայանը։

Նշենք, որ Երևանում անցկացվում է «Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին կոնվենցիա․ կարիքը և ակնկալիքները» թեմայով միջազգային համաժողովը։ Կոնվենցիայի ստորագրումը նախատեսվում է Եվրոպայում՝ մայիսին։ Հայաստանը՝ ի դեմս Փաստաբանների պալատի, դրական կարծիք է արտահայտել այդ կոնվենցիայի ընդունման կապակցությամբ։

«Բազում խնդիրներ են ունենում փաստաբանները, դրանք առ այսօր շարունակվում են. երբ, օրինակ, փաստաբանները չեն կարողանում հասանելիություն ունենալ իրենց պաշտպանյալներին և չեն կարողանում արդյունավետ գործունեություն իրականացնել։ Վերջին խնդիրներից մեկը, որի մասին բազմիցս ենք բարձրաձայնել, փաստաբանական գործունեության համար հարկման բարձր շեմի սահմանումն էր, ինչը հանգեցրեց անվճար իրավաբանական օգնության խաթարմանը։ Թեև օրենսդիր մարմինը վերջերս հրապարակեց արդեն իսկ ընդունված օրենք, որով փաստաբաններին թույլատրվում է մինչև 5 տոկոս անվճար գործեր վարել, բայց այդ չափի սահմանումը ևս համարում ենք խնդրահարույց»,-ասաց Սիմոն Բաբայանը։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանն էլ Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ փաստաբանների իրավունքների պաշտպանության տեսանկյունից փաստաբանության մասին հայաստանյան օրենսդրությունը բավական բարենպաստ է։

«Քննարկվող և առաջիկայում Եվրոպայում ստորագրվելիք կոնվենցիայի բազմաթիվ դրույթներ արդեն վաղուց ներմուծված են Հայաստանի օրենսդրության մեջ, բայց գործնականում փաստաբանները բախվում են բազմաթիվ խնդիրների։ Մասնավորապես, քննչական մարմիններում ներգրավման խնդիրներ են լինում, քննիչները հապաղում են փաստաբանների ներգրավման հարցերը լուծել, դրանով նաև խոչընդոտում են պաշտպանյալների իրավունքների պաշտպանությանը»։

Հիմնական խնդիրը, Վարազդատ Հարությունյանի գնահատմամբ, հարկային օրենսդրության վատթարացումն է։

«Իշխանություններն ընտրանքային վերցրին ու փաստաբանությունը որպես առաջին մասնագիտական միավորում տեղափոխեցին շահութահարկով հարկման դաշտ, ինչը փաստաբանության նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունքի դրսևորում էր։ Սա ազդում է անձանց իրավաբանական օգնության իրավունքի մատչելիության վրա»,-ասաց Վարազդատ Հարությունյանը։

 

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am