«Գիշերը նորից կրակել են, կրակոցներն անկանոն են եղել». Խոզնավարի վարչական ղեկավար

Մոտ 1 ամիս է՝ Ադրբեջանը շարունակում է կրակել Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, երբեմն այդ կրակոցներն անկանոն են, երբեմն՝ թիրախում սահմանին գտնվող տներն են։ Խոզնավար, Խնածախ գյուղերում ամեն գիշեր այդ կրակոցները լսվում են։

 Խոզնավար գյուղի վարչական ղեկավարը 168.am–ին փոխանցեց, որ ամեն գիշեր ադրբեջանական կողմից կրակում են։

«Այս գիշեր նորից կրակել են, կրակոցներն անկանոն են եղել։ Այս պահին վտանգավոր բան չկա, կարևորը՝ բնակիչները խուճապի չեն մատնվում»,- նշեց Վահան Զաքարյանը։


Ապրիլի 20-ին ադրբեջանական ԶՈւ-ից թիրախային կրակել էին Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը:

Իսկ դրանից առաջ էլ Խնածախ գյուղի ուղղությամբ էին կրակել՝ վնասելով մշակույթի տան տանիքը։

2022 թվականի սեպտեմբերի 13-ից հետո Ադրբեջանի Զինված ուժերի ուղիղ նշանառության տակ գտնվող Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը կրակոցների վերաբերյալ տեղեկատվություն փոխանցելիս ավելի զգուշավոր է։

 

«Ես կրակոցների մասին որևէ բան չեմ կարող ասել, դիմեք ՊՆ-ին, թող մեկնաբանի, ես ոչինչ ասել չեմ կարող»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Խաչատուր Բաղդասարյանը։

Վերջերս Ներքին Հանդի վարչական ղեկավարն ահազանգել էր, որ գյուղի այն հատվածում, որն ադրբեջանական հսկողության տակ է, չեն նկատում Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը։

Խաչատուր Բաղդասարյանն այսօր մեզ հետ զրույցում կրկին վերահաստատեց՝ հուշարձանի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ, հեռադիտակով են նայում ու այդ հատվածում հուշարձանը չեն տեսնում։

Նշենք, որ 2022 թվականից հետո ադրբեջանական հսկողության տակ է անցել նաև գյուղի գերեզմանոցը, բնակիչներն այս պահին չեն կարողանում այցելել իրենց հարազատների շիրիմներին։

Այսօր խորհրդարանում ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խոսելով այս կրակոցների մասին՝ նախ ասաց՝ ստեղծված պայմաններում ՀՀ իշխանության գործողությունը պետք է լինի հրաժարական տալը։

«Եթե ինչ-որ գործիչներ, 5 տարի է՝ ասում են, որ խաղաղություն են բերում, բայց արդյունքը սա է, հրաժարականից զատ, այլ գործողություն չի կարող լինել։ Ինչի՞ վրա եք զարմանում՝ սա է Նիկոլ Փաշինյանի խաղաղությունը, Փաշինյանի պարագայում ամեն ինչ տրամաբանական է։ Մենք սրա մասին ասում էինք»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am