Սննդամթերքի աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ պանգասիուս տեսակի ձուկը, մտել է հայկական շուկա, որը կարող է աղիքային ինֆեկցիաներից մինչև քաղցկեղածին էֆեկտ ունենալ. Պիպոյան

Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը պանգասիուս տեսակի ձուկն է, որոնց բուծում են հիմնականում հարավարևելյան Ասիայում և նրանց ներկրումն ու օգտագործումն արգելված է Եվրոպայի և Ամերիկայի երկրների մեծամասնությունում։ Այս ձուկը բուծվում է հիմնականում Վիետնամի Մեկոնգ գետում, որը հայտնի է իր անթույլատրելի աղտոտվածության մակարդակով. գետի մեջ են լցվում արդյունաբերական թափոններ, կոյուղաջրեր, աղբ և այլն, բացի գետի աղտոտվածությանը, այս ձկներին կերակրում են բազմատեսակ հորմոններով ու հակաբիոտիկներով։ Այսօր շուկայում կրկին տեսնում եմ այս ձկնատեսակը՝ բավականին մատչելի գնով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գործարար, գյուղատնտես Հարություն Մնացականյանը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ Tert.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով թեմային ասաց, սպառողը տեսնում է դրսից ներկրված ձուկ, որի գինը բավականին մատչելի է, ու այսպես ասած՝ գայթակղվում. «Մեր շուկայում ձկան գինը բավականին թանկացել է, ոչ թե նրա համար, որ ինքնարժեքն է թանկացել, այլ որովհետև արտահանվող ձուկը մի քիչ ավելի թանկ գնով է մթերվում և ըստ էության, գինը ձևավորվում է առաջարկ-պահանջարկից ելնելով, և հնարավորություն է եղել ավելի թանկ գնով վաճառվել՝վաճառվում է», -նշեց Պիպոյանը:

Պիպոյանի խոսքով, եթե ՌԴ-ում որոշակի սահմանափակումներ կիրառվեն, գինը միանգամից կնվազի:

«Այս ձուկը համարվում է շատ էժան ձուկ, մեկ հատի արժեքը՝ 700-800 դրամ է, որը հատկապես վատ միջավայրում է աճեցվում և իրենից հնարավոր է տարբեր վտանգներ: Սպառողը քիչ բան գիտի այդ ձկան մասին, տեսնում է՝ էժան է, մտածում է՝ ակցիա է, ու այն գնում է որպես էժան ձուկ, հատկապես, եթե սպառողը թանկ ձուկ գնելու հնարավորություն չի ունենում: Դրա համար շատ կարևոր է իրազեկումը: Բայց ավելի կարևոր գործոն էլ կա, միշտ չէ, որ ձուկը վատն է ու վտանգավոր, այսինքն չի բացառվում, որ լաբորատոր փորձաքննությամբ պարզ կարող է դառնալ, որ հինգ նմուշից մեկը փորձարկմամբ լրիվ նորմալ էր, բայց շատ կարևոր է երաշխավորված իմանալ, որ դա արդյոք ենթարկվել է մանրամասն հետազոտության, ոչ թե մի ցուցանիշ, երկու ցուցանիշով, այլ անվտանգության ամբողջ սպեկտրով՝ մանրէաբանությունից սկսած մինչև մնացորդներ և այլն: Եթե այդպիսի ստուգում անցնի այդ ապրանքը, ապա ընդհանրապես չի ներմուծվի»,-վստահեցնում է Պիպոյանը:

Նրա խոսքով՝ մոտ տասը տարի առաջ էլի նման դեպք եղել է, սակայն կանխել են. «Նախկինում էլ, երբ աղմուկ եղավ, մենք ինքներս էլ բարձրաձայնեցինք, որ պետական կառույցները պետք է հետևողական լինեն, եթե ամեն խմբաքանակ նմուշառվի առանձին և ենթարկվի լաբորատոր փորձարկման, ապա լաբորատոր փորձաքննությամբ իր արժեքը բարձրացնալու է , որովհետև ինքանարժեքի մեջ ունենալու է տեղ, դեր, եթե հակաբիոտիկների, տարբեր մետաղների, մանրէաբանության բոլոր ցուցանիշների նկատմամբ ստուգում է իրականացվում, հերիք չէ ծախս է անելու բիզնես անողը, մի բան էլ լինելու է ռիսկ, անհամապատասխանության դեպքում սեփական միջոցներով է տանելու ոչնչացման: Մեր շուկայում գինն անգամ վկայում է այն մասին, որ մեր շուկա չի գալիս այդ ձկան լավ տեսակը», -ասում է Պիպոյանը:

Պիպոյանի խոսքով՝ ՍԱՏՄ-ն պարտավոր է նման ապրանքները մշտապես պահել ուշադրության կենտրոնում: Իսկ ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Ահազանգին ընթացք է տրվել, վերահսկողություն կիրականացվի իրացման ցանցում և, ամենայն հավանականությամբ, հետագծելիությամբ, նաև ներկրողի մոտ»:

Պիպոյանի խոսքով՝ շատ կարևոր է նաև ցուցանիշի նկատմամբ էլ շեղումը հայտնաբերել, օրինակ, եթե հայտնաբերվում է մանրէաբանական շեղում՝ այսինքն աղտոտվածություն և այլն, այդ դեպքում կարող է առաջանալ սրտխառնոց, աղիքային ինֆեկցիաներ, հիվանդություններ, ընդհուպ մինչև ջերմություն, սալմոնեա, նայած թե ինչ կհայտնաբերվի դրանցում. «Չի բացառվում նաև հակաբիոտիկների շեղում, չի բացառվում ծանր մետաղներով աղտոտված լինի և ունենա քաղցկեղածին էֆեկտ»,-եզրափակեց Պիպոյանը:

դիտվել է 253 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am