Գյումրի-Կարս եկաթուղու տեխնիկական կարիքները գնահատելու համար Հայաստանի և Թուրքիայի շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են 2024թ. նոյեմբերին Հայաստան-Թուրքիա սահմանին: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ հավելելով, որ թեմայի շուրջ զարգացումների վերաբերյալ հանրությունը պատշաճ ժակետներում լրացուցիչ կտեղեկացվի:
Թեև նախարարությունից չեն հստակեցրել, թե ՀՀ պետական ո՞ր գերատեսչություններն են ներգրավված Գյումրի-Կարս երկաթուղու առկա վիճակն ու խնդիրներն ուսումնասիրելու աշխատանքներում, սակայն հաշվի առնելով, որ Կառավարությունը մեր գրավոր հարցումը վերահասցեագրել էր ՏԿԵՆ-ին, ըստ ամենայնի՝ գործընթացում ներգրավված է հենց այս նախարարությունը:
ՏԿԵՆ-ից տեղեկացրել են նաև, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում իրականացված նախական գնահատականների հիման վրա` Գյումրուց Թուրքիայի սահման երկաթգծի հատվածի վերանորոգումը կարժենա շուրջ 32,4 մլն ԱՄՆ դոլար:
Գերատեսչության պատասխանից հետևում է, որ Գյումրի-Կարս երկաթուղու հնարավոր գործարկման գործընթացում առայժմ տեսանելի առաջընթաց չկա:
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան արդեն պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները, իսկ «Correio Braziliense» ամսագրին տված հարցազրույցում ԱԳ նախարարը հայտնել էր, որ հայ և թուրք փորձագետներն արդեն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երկաթուղու վիճակը։
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը