Անսպասելի բացահայտում: Ո՞վ է իրականում Ստեփան Ջիգարխանյանը. մանրամասնում է Արմեն Ջիգարխանյանի վաղեմի ընկերը

Շուրջ երկու ամիս է՝ հանրության ուշադրության կիզակետում 82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա 38-ամյա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի սկանդալային ամուսնալուծությունն է: Այս պատմության մեջ առանձին մի թելով շրջանառվում են նաև հայազգի արտիստի հայ ընկերների անունները: Aysor.am-ը զրուցել է Արմեն Ջիգարխանյանի՝գրեթե 60 տարվա լավագույն ընկերոջ՝ Մոսկվայում բնակվող կինոռեժիսոր, կինոգետ Լևոն Գրիգորյանի հետ, ով նաև հայ արտիստի մասին պատմող առաջին գրքի հեղինակն է: - Պարոն Գրիգորյան, գիտեմ, որ բավական մտերիմ հարաբերությունների մեջ եք Արմեն Ջիգարխանյանի հետ, նրա վաղեմի ընկերներից եք: Վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում նրան տեսե՞լ եք: - Ճիշտ եք, ժամանակին շատ մտերիմ ընկերներ ենք եղել, հազար անգամ իրենց տանը գիշերել եմ: Երբ իր մասին գիրք պետք է գրվեր, ասաց, դա միայն Լևոնը պիտի գրի, որովհետև իմ մասին ամեն ինչ գիտի: Բայց վերջին 2-3 տարին շատ քիչ ենք շփվում, կարելի է ասել՝ ոչ մի կապ չունեմ իր հետ: - Կես դարից ավելի ընկերություն եք արել, ի՞նչը պատճառ դարձավ հարաբերությունների խզման: - Առանց որևէ դեպքի, պատճառի, կռվի մեր հարաբերություններն ընդհատվեցին: Վերջին երեք տարիների ընթացքում տարին մեկ անգամ ենք երևի հանդիպում, այն էլ, եթե որևէ ընդհանուր միջոցառում է լինում… Չգիտեմ, երևի հա՛մ ինքն է փոխվել, հա՛մ ես եմ, գուցե, սառել: - Ոմանք ասում են, որ Վիտալինան ամուսնուն հեռու է պահել իր հայ ընկերներից, միջավայրից: Հնարավո՞ր է, որ ձեր հարաբերություններն էլ հենց նրա ջանքերի շնորհիվ են սառել: - Որոշ չափով, այո, նման բան կա… Կարծում եմ՝ հին ընկերներից միակը չեմ, ումից հեռացել է: Բայց գիտեք, Արմենը հիմա հայ ընկերներ ունի, որոնց ես չեմ ճանաչում: Մենք այդքան մտերիմ ենք եղել 60, 70, 80, 90-ական թվականներին, բայց ես այս ընկերների մասին առաջին անգամ եմ լսում, եթե փողոցում հանդիպենք, չեմ էլ իմանա, որ Արմենի ընկերն է…Վերջին տարիներին իմ ու իր մեջ «ջիգյարով» խոսակցություն չէր լինում: Այն հաճույքը, որը ժամանակին ստանում էի նրան լսելուց, էլ չկար, իսկ ինքն իսկական հայտնություն էր, կյանքում էլ Սոկրատես էր՝ իմաստուն… - Ընտանիքներով և՞ս մտերիմ էիք: Ի դեպ, ներկայիս կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկի մասին ի՞նչ կարծիքի եք, հոգատա՞ր կին էր: - Այո, շատ լավ ճանաչում եմ իր նախկին երկու կանանց: Առաջին կինը՝ Ալլա Վաննովսկայան, ով Ռուսական դրամատիկական թատրոնի լավագույն դերասանուհիններից էր, աղջկա ծնվելուց հետո հոգեկան խնդիրներ էր ձեռք բերել, կարող էր տնային կեղտոտ խալաթով դուրս գալ փողոց: Հոգեբուժարան տեղափոխեցին, հետո մահացավ: Նա և Արմենը դուստր ունեին՝ Լենան, ով 87 թվականին՝ 23-24 տարեկան հասակում, իր սիրած տղայի հետ ավտոտնակում մեքենայի մեջ խեղդվել էր, քանի որ մեքենայի շարժիչը միացված էր եղել: Արմենի երկրորդ կինը Տատյանա Վլասովան է: Նրան շատ լավ գիտեմ, հիմա էլ ԱՄՆ-ում է բնակվում… Արմենի մայրիկին էի շատ լավ ճանաչում, ով միշտ պատմում էր իր վիշտն՝ Արմենի ողբերգական ճակատագրի մասին… Ինչ վերաբերում է Վիտալինային, շփվել եմ, բայց հազվադեպ: Արդեն Արմենի հետ հանդիպման, նրա տուն գնալ-գալու ժամերը պետք է համաձայնեցնեինք Վիտալինայի միջոցով: - Ձեզ համար սպասելի՞ էր Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկի հարաբերությունների նման ընթացքը: - Վերջին տարիներին Արմենի հետ շարունակում էր շփվել մեր ընդհանուր ընկերներից կինոռեժիսոր, սցենարիստ Ներսես Հովհաննիսյանը, ով նախորդ տարի հեռացավ կյանքից: Ներսեսն ինձ ասում էր՝ Արմենը փոխվել է, իր հետ շատ դժվար է հիմա: Իսկ Վիտալինան շատ հոգատար, ուշադիր աղջիկ է, նման մեկը պետք է նրան… Բայց թե ինչ եղավ հիմա, չգիտեմ, ամեն դեպքում, առանց կրակի ծուխ չի լինում: Եթե Արմենի պես խելոք մարդը զայրացել է ու չի ներում, նման մեղադրանքներ է հնչեցնում, նշանակում է՝ հիմքեր կան: - Օրեր առաջ Արմեն Ջիգարխանյանի որդեգիր տղան՝ Ստեփան Ջիգարխանյանը, ով ապրում է Լաս Վեգասում, НТВ հեռուստաալիքին հարցազրույց է տվել: Ծանո՞թ եք Ստեփանին, ի՞նչ հարաբերությունների մեջ էին հայր ու որդի: - Իրականում, Ստեփանի կենսաբանական հայրը Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանն է, ով, ցավոք, վերջերս հեռացավ մեզանից: Ստեփանի մայրը՝ Արմենի երկրորդ կինը՝ Տատյանա Վլասովան, ով, ինչպես ասացի, հիմա ապրում ու աշխատում է ԱՄՆ-ում, Սաշա Գրիգորյանի կինն է եղել, Արմենի հետ ընդհանուր զավակներ չունեն… Փոքր տարիքում Արմենը նրան որպես հարազատ տղա է ընդունել, բայց երբ մեծացավ, նրանց հարաբերությունները փոխվեցին: Տղայից նա շատ դժգոհ էր, չէր ընդունում, ու հիմա նրա հայտնվելն ինձ համար անսպասելի էր… - Ստեփանն իր վերջին հարցազրույցում ասել էր, որ հայրը (Արմեն Ջիգարխանյանը - հեղ.) իրեն ժամանակին մեղադրել է խաղամոլության մեջ: - Կա՛ր, կա՛ր, նման անդուր բաներ կա՛ր: Հաջողակ որդի չէր, որպես անձնավորություն՝ հաճելի չէր նրա հետ շփվելը… - Ինչպե՞ս է, որ Ստեփանը ոչ թե Գրիգորյան, այլ Ջիգարխանյան ազգանունն է կրում: - Որովհետև դա շատ ավելի ճանաչված ազգանուն է ու իր համար ավելի օգտակար է, այսպես ասած, այցեքարտ: Իր հարազատ հոր հետ, իմ իմանալով, կապը չի պահել: Դրա մեղավորը մայրը՝ Տանյան էր, ով թույլ չէր տալիս, որ որդին Սաշայի հետ շփվի: - Պարոն Գրիգորյան, որքան էլ վերջին տարիներին մտերիմ չեք եղել, այնուամենայինիվ, Ձեր վաղեմի ընկերը ներկայում հիվանդանոցում է: Չե՞ք պատրաստվում այցելել նրան, տեղեկանալ առողջության մասին: - Շատ կցանկանայի նրան տեսնել, բայց նրա կյանքը հիմա իսկական դետեկտիվ է հիշեցնում, որի մեջ չեմ ուզում ներգրավվել, իրավիճակն ավելի բորբոքել: Թաքնվում է, բոլորից խուսափում, նույնիսկ սեփական քրոջը չցանկացավ տեսնել: Երբ ամեն ինչ կհանդարտվի, մենք անպայման կհանդիպենք…

դիտվել է 760 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am