Ապացուցեք, որ թալանչի եմ, կամ լռեք. ՀՀ իշխանություններն ունեն այն 48 ընտանիքների ցուցակը, որոնք թալանել են Արցախի ներդրումային հիմնադրամը. Արտակ Բեգլարյան

«Ես պարզապես պահանջում եմ, որ որևէ ապացույց ներկայացնեն, երբ ինձ անվանարկում կամ զրպարտում են»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ արձագանքելով արցախցի Նահապետ Սարգսյանի հայտարարությանը, թե Բեգլարյանը նույնպես թալանչի է։

«Այժմ կարող եմ ես էլ իրեն կամ իրեն ուղղորդողներին անվանել թալանչի։ Կան մարդիկ, որոնք փորձում են ինձ զրպարտել։ Եթե այդ անձնավորությունը դա անում է դիտավորյալ կամ դարձել է պրոպագանդայի զոհ՝ թող ինքը պարզաբանի։ Իսկ եթե չի կարողանում ապացուցել՝ ապա պետք է պարզապես լռի»,- նշեց Բեգլարյանը։

Հարցին, թե արդյոք հայտնի չե՞ն այն 48 ընտանիքների անունները, որոնք ցուցարարների պնդմամբ «թալանել են Արցախի ներդրումային հիմնադրամի ավելի քան 467 միլիոն դոլարը», Բեգլարյանը պատասխանեց՝ «Չի կարող անհայտ լինել։ Հայաստանի իրավապահ մարմինները բոլոր ցուցակներն ունեն, ինչպես նաև տվյալների շտեմարանները։ Շատերից արդեն վերցրել են վկայություններ։ Եթե քաղաքական կամք լիներ, կարող էին վաղուց բացահայտել»։

Նա, սակայն, հավելեց՝ պետք է զգուշությամբ մոտենալ հրապարակվող թվերին. «Որքան տեղյակ եմ, այդ թվերը վերաբերում են հիմնադրամի ընդհանուր շրջանառությանը։ Այդ գումարները ներառում են բազմաթիվ բիզնես կամ ենթակառուցվածքային ծրագրեր։ Դրանցով շենքեր են կառուցվել և այլն։ Հետեւաբար, սխալ է ամբողջ գումարը ներկայացնել որպես յուրացված միջոց»։

Բեգլարյանը շեշտեց, որ ինքը կոնկրետ գումարի չափ չի կարող նշել, քանի որ երբեք առնչություն չի ունեցել հիմնադրամի հետ։ «Ես նույնիսկ հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ եղել, քանի որ իմ լիազորությունները չեն վերաբերվել տնտեսական կամ ֆինանսական ոլորտներին։ Ես երբեք ոչ մի գումար չեմ ստացել հիմնադրամից, բացի իմ աշխատավարձից։ Եվ այն էլ ամբողջությամբ հայտարարագրել եմ օրենքով սահմանված կարգով։ Եթե որևէ մեկը կասկածում է իմ ազնվությանը՝ կարող եմ հրավիրել և ներկայացնել բանկային հաշիվներս։ Սակայն, եթե զրպարտությունները շարունակվեն, ստիպված կլինեմ դատարանով պահանջել ներողություն»։

Դիտարկմանը, թե հնարավոր է՝ որոշ մարդկանց ուղղորդում են, Բեգլարյանը պատասխանեց. «Չեմ բացառում։ Բավականին խոսակցություններ կան դրա շուրջ, բայց այս պահին անուններ չեմ ցանկանում հրապարակել։ Ես չգիտեմ՝ նրանց նպատակը որն է, բայց հստակ տեսնում եմ, որ նման ակցիաները, երբ պահանջները ներկայացվում են Արցախի, այլ ոչ թե Հայաստանի իշխանություններին, լրջորեն վտանգում են Արցախի պետական ինստիտուտների կայունությունն ու ապագան։ Նպատակին գնահատական չեմ տա՝ թող իրենք պարզաբանեն։ Բայց եթե իրոք ուզում են պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները՝ պետք է աջակցեն նաև Արցախի պետական ինստիտուտների պահպանմանը։ Այլ հարց է, թե այդ ինստիտուտները ինչ են անում, ես, օրինակ, կարծում եմ՝ ավելի հրապարակային և ակտիվ պետք է լինեն։ Բայց անկախ անձերից՝ ինստիտուտներն են կարևոր»։

Հարցին, թե արդյոք ստացվում է, որ «թալանի դեմ պայքարի» անվան տակ արշավ է ընթանում Արցախի պետական ինստիտուտների դեմ, Բեգլարյանը նշեց, որ ունի կանխավարկած՝ այդ մարդիկ պարզապես չեն գիտակցում իրենց գործողությունների վտանգավոր հետևանքները։

Նա նաև չի բացառել, որ մայիսի 21-ին՝ Արցախի նախագահի ընտրության օրը, նույնպես նման ակցիաներ կարող են լինել։ «Ես հորդորում եմ մեր հայրենակիցներին՝ զգուշություն ցուցաբերել, սլաքները ճիշտ ուղղությամբ ուղղել ու ճիշտ օրակարգ ձևակերպել։ Ես պատրաստ եմ կանգնել յուրաքանչյուրի կողքին, եթե օրակարգն ինձ համար ընդունելի է՝ անկախ իմ վերապահումներից այս կամ այն անձի կամ կազմակերպության նկատմամբ»,- հավելեց Բեգլարյանը։

 

դիտվել է 755 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am