Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես ճի՞շտ եմ հասկանում, որ Կարեն Սերոբի Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Թաթուլի համերգն է տեղի ունեցել:

Եվ արդյոք ես ճի՞շտ եմ հասկացել, որ բազմահազարանոց հանդիսատես է այնտեղ հավաքվել:
Մեկդ արձագանքեք հասկանամ, համացանցում տարածված տեսանյութերը, որտեղ պատկերված է բազմահազարանոց հանդիսատես, դա իրականությո՞ւն է:

Պատերազմի մեջ գտնվող երկրի, պետության քաղաքացիներ, պատերազմ պարտված, տանուլ տված երկրի քաղաքացիներ, մի ազգի ներկայացուցիչներ, որտեղ ողբը, տառապանքը ամեն քայլափոխի հանդիպում է, 44-օրյա լայնածավալ, լայնամասշտաբ պատերազմի, դրանից հետո բազմաթիվ սահմանային ռազմական գործողությունների, բախումների արդյունքում զոհվածների հարազատների տեսքով, անհայտ կորած զինծառայողների հարազատների տեսքով, անհայտ կորած կամավորականների հարազատների տեսքով, գերեվարված զինծառայողների հարազատների տեսքով, գերեվարված կամավորականների հարազատների տեսքով, բազմահազար հաշմանդամների տեսքով, որոնք անդամալույծ և հաշմանդամ են դարձել պատերազմի, ռազմական գործողությունների ժամանակ:

Մի պետության, մի երկրի քաղաքացիներ, հասարակության անդամներ, մի ազգի ներկայացուցիչներ, որը այս պահին Ադրբեջանի Հանրապետությունում ունի զգալի քանակով ռազմագերիներ, դրան գումարած նվաստացուցիչ, ստորացուցիչ դատավարությունը Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ, մի ազգի ներկայացուցիչներ, որոնք անցել են նվաստացուցիչ կապիտուլացիայի միջով, մի ազգի ներկայացուցիչներ, որին այս պահին հակառակորդ պետության կողմից թելադրվում են, պարտադրվում են նոր, նվաստացուցիչ, ստորացուցիչ նախապայմաններ, պայմաններ, ընդհուպ սահմանադրության մեջ փոփոխությունների տեսքով, մի պետության, երկրի քաղաքացիներ, որի տարածքային ամբողջականությունը խախտված է, որը կորցրել է առնվազն 150 քառակուսի կիլոմետր տարածք, ընդ որում, միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածք, մի ազգի ներկայացուցիչներ, որը ամբողջությամբ կորցրել է Լեռնային Ղարաբաղը, դրանով զրոյացրել, հավասարացրել զրոյի 30 տարվա հայ ժողովրդի տառապանքը, մարդկային կորուստները, նյութատեխնիկական կորուստները, ֆինանսական ներդրումները, 30 տարվա տնտեսական, արդյունաբերական, ֆինանսական շրջափակումը, 30 տարի հայ ժողովուրդը ունեցել է զոհեր, վիրավորներ, որոնցից շատերը ողջ կյանքում դարձել են հաշմանդամ, անդամալույծ, ունեցել է անհայտ կորած զավակներ, գերեվարված զավակներ, այդ ամենը հանուն Լեռնային Ղարաբաղի, որը ընդմիշտ կորցրել է, ամբողջությամբ, մի ազգի ներկայացուցիչներ, որը ունի 150000 տեղահանված, արտագաղթաց զավակներ Լեռնային Ղարաբաղից, որոնց մեծ մասը այս պահին չունի մշտական բնակության վայր, ապրուստի նվազագույն միջոցներ, մի ազգի ներկայացուցիչներ, մի պետության, երկրի քաղաքացիներ, որը այս պահին գոյամարտ է վարում հանուն իր տարածքային ամբողջականության, պետականության, անկախության, ինքնիշխանության համար:

Ինչպես կարող են նման պետության, երկրի քաղաքացիները հանուն ռաբիզ երաժշտություն ունկնդրելու, այն էլ կենդանի ռաբիզ երաժշտություն, այսպես, այս ահռելի մարդահոսքով լցվեն Կարեն Սերոբի Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, այն էլ Ծիծեռնակաբերդից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, այն էլ Ապրիլի 24-ից առաջ, Ապրիլի 24-ի նախաշեմին:

Ապրիլի 24, որը համարվում է, խորհրդանշում է Հայոց պատմության ամենաողբալի օրերը, Հայոց պատմության ամենաողբալի էջերը:

Կեցցեք հարգելի հայրենակիցներ !!!!!!
Ես կարծում էի, որ այլևս ոչինչ չի կարող ինձ զարմացնել, պարզվեց, որ դա այդպես չէ»:

դիտվել է 1386 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am