Ռեգիոնում իրերի դրության և ուժերի հարաբերակցությայն տրանսֆորմացիայի դանդաղ միտումները բավականին նշմարելի են. քաղաքական վերլուծաբան

«Նախօրեին եղավ տեղեկություն, որ Բաքու է այցելել ՌԴ հետախուզության ղեկավար Նարիշկինը, որը այնտեղ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ: Ուշադրության արժանին այն է, որ Նարիշկինի այցի բուն առարկան Աֆղանստանն է, համենայն դեպս ռուսական կողմի հաղորդագրությունից դատելով»,-անդրադառնալով այցին՝ նշում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա նշում է.

«Աֆղանստանը կարեւոր թեմա է, աշխարհաքաղաքական կարեւորագույն գոտիներից մեկը, որն ինչպես հայտնի է ձեռք է բերել նաեւ «կայսրությունների գերեզմանոց» բնորոշումը, քանի որ Աֆղանստանում ձախողվել են բրիտանացիները, ձախողվել է ԽՍՀՄ-ը, ձախողվել են ամերիկացիները:

Բայց այն իհարկե շարունակում է լինել աշխարհաքաղաքական առանցքային թիրախներից մեկը: Ի՞նչ ակնկալիք ունի այս հարցում Մոսկվան Բաքվից: Արդյո՞ք ռուսները ակնկալում են, որ Ադրբեջանը «փակ պահի» Կենտրոնական Ասիայի դարպասը՝ Կասպիցը: Նարիշկինը Բաքվում հայտարարել է, որ արեւմտյան հատուկ ծառայությունները փորձում են Աֆղանստանում հրահրել հակակառավարական տրամադրություններ եւ անկայունություն:

Այյստեղ իհարկե խնդիրը միայն Աֆղանստանը չէ: Անկայությունը այդտեղ, բերելու է անկայունության կամ դրա շատ մեծ ռիսկերի ամբողջ Կենտրոնական Ասիայում: Իսկ սա իհարկե Ռուսաստանի համար լուրջ մարտահրավեր է: Դա է պատճառը, որ Մոսկվան փորձում է այսպես ասած պայմանավորվածությունների հասնել թալիբների հետ: Թալիբանը ըստ էության դուրս է բերվում ահաբեկչական խմբավորումների ցանկից, թալիբների պատվիրակությունը մի քանի անգամ եղել է Մոսկվայում:

Ուրիշ ի՞նչ կարող է ակնկալել Մոսկվան Բաքվից, այդ հարցում: Այստեղ էլ իհարկե մեկ այլ հարց է առաջանում: Իսկ ի՞նչ կանկալի Բաքուն, Ռուսաստանին այդպիսի ծառայություն մատուցելու դիմաց:

Բայց, հնարավո՞ր է, որ Մոսկվան Ադրբեջանի առաջ հարցը դնի այլ կերպ՝ ցույց տալով կամ ակնարկելով, որ «դարպասները բաց պահելը» կարող է ունենալ հետեւանքներ: Մյուս կողմից, Ռուսաստանի համար կարեւոր է թերեւս, որ, երբ զբաղված է լինելու Կենտրոնական Ասիայով ու Աֆղանստանով, խննդիրներ չունենա Կովկասում: Ադրբեջանից գուցե ակնկալվում է նաեւ դա:

Հաշվի առնելով այն, որ ներկայումս ամերիկա-ռուսական գործընթացը կարող է որոշակկի ինքնավստահության աղբյուր լինել Մոսկվայի համար, չի բացառվում, որ Ռուսաստանը ի վիճակի լինի խնդիրներ դնել Բաքվի առաջ:

Ի դեպ, արդյո՞ք այդ հանգամանքներն են Հայաստանի վարչապետ Փաշինյանին թույլ տալիս ԱԺ ամբիոնից հայտաարարելու, թե «մոռացեք էսկալացիայի եւ պատերազմի մասին»: Իհարկե բարդ է միարժեք ասել, բայց համենայն դեպս ռեգիոնում իրերի դրության եւ ուժերի հարաբերակցությայն տրանսֆորմացիայի դանդաղ միտումները բավականին նշմարելի են:

Ոչինչ անշրջելի կամ անկասելի չէ իհարկե, սակայն միտումները նշմարելի են: Միեւնույն ժամանակ, դրանք չեն կարող լինել չափազանցված կամ ավելորդ սպասումների հիմք, թե այդ տրանսֆորմացիան հնարավոր կարող է դարձնել Հայաստանի որոշակի կորուստների վերադարձ: Ոչ մի դեպքում պետք չէ ցաննկալին դիտարկել իրականության տեղ եւ հայտնվել ինքնախաբեության այդ «ռակուրսում»: Ինքնախաբեության ոչ մի «ռակուրս» օգտակար չէ:

Բայց, հնարավոր է իհարկե Հայաստանի շուրջ միջավայրի տրամաբանության վերափոխում, ինչը կարող է իիր ազդեցությունը թողնել արդեն ներքին զարգացումների եւ ներքին հասարակական-քաղաքական հարաբերությունների տրամաբանության վրա»։

դիտվել է 156 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am