Փարաքար համայնքում կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծում չի տրվել երկար տարիներ. Վոլոդյա Գրիգորյան
Փարաքար համայնքում կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծում չի տրվել երկար տարիներ, ամեն ինչ հետեւողականորեն կուղղենք։ Այս մասին ապրիլի 19-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է համայնքի ընդդիմությունից ընտրված ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ խնդիրներն այնքան շատ են, որ դրանք բոլորը կարելի է համարել առաջնահերթ։ «Մենք համայնքի զարգացման տեսլական ունենք»,- նշել է նա։
Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին ավագանու խորհրդում, ապա համայնքի զարգացմանը նրանց մասնակցության պատրաստակամության հարցը Գրիգորյանը կոչ է արել տալ իշխանություններին։
«Առաջին հերթին պետք է լուծել այս կամ այն պատճառներով երեք տարվա ընթացքում չլուծված խնդիրները, որոնք կուտակվել են նրանց օրոք։
Ես չեմ տեսել կառավարող կուսակցության անդամներին այսօրվա երդմնակալության ժամանակ, չգիտեմ այդ որոշման պատճառները»,- ավելացրել է նա։
