Վարդան Ղուկասյանը տեղեկություններ ունի. իր դեմ ոտնձգություն է նախապատրաստվում
Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տեղեկություն ունի, որ իր դեմ վատ բան է նախապատրաստվում։ Նման հայտարարությամբ նա հանդես է եկել այսօր՝ երմնակալության արարողությունից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Եթե հանկարծ մեզ հետ կապված նորից ոտնձգություն արվեց, ամբողջ փաստերն աշխարհի բոլոր նախագահներին ու հաստատություններին ուղարկվելու են, թե դրա հետևն ով կարող է լինել ու ով կարող է անել: Նորից ասում եմ ՝ ինչքան մեզ կապում են կրիմինալի հետ, հող են նախապատրաստում դիմացի կրակոցների»,- հայտարարել է Ղուկասյանը:
Լրագրողի ճշգրտող հարցին՝ մահափորձը նկատի ունի, Ղուկասյանն արձագանքեց. «Այո, իմ անձի նկատմամբ, նմանատիպ ոտնձգություն, որ արեցին 2007-ին դեռևս բացահայտված չէ, հասկանալի է: Եթե նման բան եղավ, սենսացիա կլինի ամբողջ աշխարհով»:
Աղբյուր՝ Փաստինֆո
