Շուրջ 50.000 ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայասաթ 1»-ը դարձել է ձախողում Հայաստանի տիեզերագնացության հիմքի համար։ Հիշենք «Հայասաթ 1»-ի մասին. «Հայասաթ-1»-ը Հայաստանի առաջին՝ մասնավոր նախաձեռնությամբ ստեղծված արբանյակն է, որը տիեզերք է արձակվել 2023 թվականի դեկտեմբերի 1-ին SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով ԱՄՆ-ի Վանդենբերգ ավիաբազայից։ Այն նախագծվել և կառուցվել է Հայաստանում՝ «Բազումք» Տիեզերական Հետազոտությունների Լաբորատորիա և Գիտական Նորարարության և Կրթության Կենտրոն (CSIE) հիմնադրամների համագործակցությամբ։

«Հայասաթ 1»-ի թռիչքի արժեքի մասին հստակ հրապարակումներ չկան, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նման թռիչքի արժեքը սովորաբար հատում է 50 հազար ԱՄՆ դոլարի արժեքը։ Թռիչքից ավելի ուշ որոշ տարակարծություններ առաջ քաշվեցին, որ այդ արբանյակը որևէ օգտակար բան չի կարող տալ Հայաստանին, նույնիսկ մեզ այդքան անհրաժեշտ արբանյակից արված պատկերները չենք ստանա։ Բայց ՔՊ-ն դա մատուցում էր իբրև դարի հաղթանակ, Ադրբեջանի դեմ լուրջ գործիք:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Հայասաթ 1»-ը դարձել է պատուհաս Հայաստանի և Կառավարության համար։

Բանն այն է, որ ըստ տեղեկությունների, արբանյակի թռիչքի առնչությամբ ՀՀ Գլխավոր դատախազությունում վարույթ կա փողերի լվացման և/կամ չարաշահումների վերաբերյալ։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել էր Դատախազություն՝ հասկանալու համար, թե կոնկրետ ինչ վարույթ կա հարուցված «Հայասաթ-1» արբանյակի կապակցությամբ, ենթադրյալ փողերի լվացման գործում ինչ մանրամասներ են հայտնի դարձել, այժմ որ փուլում է քրեական գործը, գործում ովքեր կան ներգրավված և ինչպիսի փաստական տվյալներ են հայտնի։

Սակայն բազմաթիվ այս հարցերին Դատախազությունից պատասխանել էին՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, որը ենթադրում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։

Ստացվում է, որ իշխանությունները փորձում են գաղտնիքի անվան տակ կարևորագույն տեղեկությունները թաքցնել հասարակությունից, ծածկադմփոց անել գործը՝ հնարավորինս աննկատ։ Մինչդեռ տարբեր աղբյուրներ հաղորդում են, որ արբանյակը տիեզերք ուղարկելու ողջ ծախսը շուրջ 6 մլն դոլար է կազմում, որի վերաբերյալ ևս հարցումներ ենք կատարել, սակայն պատասխաններ դեռ Կառավարությունից չունենք»։

դիտվել է 279 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am