Փաստ է՝ երբ քաղաքական թիմը զբաղված է ներքին հաշվեհարդարներով ու դիրքավորման խաղերով, պետության կառավարման դեգրադացիան անխուսափելի է. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Իշխող թիմում առկա ներքին ինտրիգներն օրեցօր սրվում են։ Տևական ժամանակ ԱԺ-ում Սիմոնյանի Ալենի հետ լուռ մրցակցող Ռուբինյանը Ռուբենը, կառավարության 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, գործադրեց բոլոր ջանքերը՝ շեֆին դուր գալու և իրեն որպես «ուժեղ պառլամենտական» ցուցադրելու համար։ Բանն այն է, որ Ալենն ու Արշակյան Հակոբը ներկա չէին, և տրիբունան ամբողջովին մնացել էր Ռուբենին, այնպես, որ սա հրաշալի առիթ էր ինքնադրսևորմա նհամար:

Վերջին քառօրյայի ընթացքում Ռուբինյանի արձագանքներն ասվածի վառ ապացույցն էին։ Նրա անհանգիստ շարժումները, ընդդիմության հանդեպ ցուցաբերվող կոշտ կեցվածքը և վերահսկողության պատրանք ստեղծելու փորձերը մեկ բան էին ակնարկում՝ Ռուբենը անում էր ամեն ինչ՝ իշխանության ներսում իր դիրքերը ամրապնդելու և ղեկավարի աչքին լոյալ ու հուսալի կադրի տպավորություն թողնելու համար։

Ըստ էության՝ Ռուբինյանի այս ակտիվության աճը չի կարելի դիտարկել միայն անձնական հավակնությունների շրջանակում։ Իշխանական թիմում ներքին դիրքավորումները ցույց են տալիս, որ կառուցվածքային ճաքերն ու վստահության պակասը գնալով ավելի տեսանելի են դառնում։ Ալենի նկատմամբ վստահության նվազումն ու նրա հնարավոր «պահեստազոր» ուղարկման մասին խոսակցությունները բացել են մրցակցության նոր դաշտ, որտեղ Ռուբինյանը փորձում է ոչ միայն քաղաքական առաջնահերթություններ ներկայացնել, այլ նաև ձեռք բերել Նիկոլի բաց աջակցությունը ապագա վերադասավորումների ժամանակ։

Փաստ է՝ երբ քաղաքական թիմը զբաղված է ներքին հաշվեհարդարներով ու դիրքավորման խաղերով, պետության կառավարման դեգրադացիան անխուսափելի է: Այս ամենը վկայում է, որ իշխող համակարգում ձևավորվում է ինքնաոչնչացման օրակարգ, երբ առանց հստակ գաղափարական միասնության և ինստիտուցիոնալ պատասխանատվության թիմը վերածվում է աթոռային ճամբարների, որոնց միակ նպատակը իշխանության ներսում իրենց տեղն ամրապնդելն է»։

դիտվել է 200 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am