Թալանի մասնակիցները ակցիա էին անում թալանի դեմ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունների հակաարցախյան արշավի վերջնանպատակն Արցախի էջը փակելն է, իսկ դրան հասնելու համար նախ փորձում են լուծարել Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը։ Երեկ հերթական բողոքի ակցիան իրականացվեց ներկայացուցչության դիմաց, ցուցարարների մեծ մասը Սամվել Բաբայանի թիմակիցներն էին, որոնք իբր Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանից պահանջում են արցախցի պաշտոնյաների թալանը վերադարձնել ժողովրդին:

Հաջորդ քայլով էլ պահանջելու են՝ եթե Շահրամանյանը չի կարող դա անել, թող հրաժարական տա, ուրիշները գան։ 2023 թ. նոյեմբերի 8-ին Շահրամանյանը դիմել էր ՀՀ դատախազություն, որ Արցախի նախկին պաշտոնյաների իրավախախտումների, յուրացումների վերաբերյալ քրգործ հարուցվի, եւ եթե այդ վարույթը տեղում դոփում է, տրամաբանությունը հուշում է, որ արցախցիները դատախազության շենքի կամ դատախազի վերադաս Փաշինյանի կեցավայրի մոտ պետք է ցույց անեն, բայց գնացել են Արցախի ներկայացուցչություն՝ մատնելով իրենց բուն նպատակը։

Ամենաաբսուրդը, սակայն, այն է, որ ցուցարարների շարքում կան մարդիկ, որոնք մասնակից են եղել այդ «թալանին»․ պատերազմից հետո Արցախի ներդրումային հիմնադրամից մեծ գումարներ են ստացել՝ իբր բիզնես պրոյեկտներ իրականացնելու համար, եւ հայտնի դեպքերից հետո այդ գումարները ջրվել են։

Դիցուք, մեկին երեկ ակցիայի վայրում բացահայտեց հենց Շահրամանյանը. «Յուրա, հանգստացի՛ր, ես քեզ հետ առանձին կխոսեմ։ Յուրա՛, ունենալով 46 մլն պարտք, 1000 դրամ չես վճարել»։ Արցախցին, որին ուղղված էր խոսքը, պատասխանեց, թե Արայիկ Հարությունյանը պետք է այն փակի։ Իսկ ներկայացուցչության դարպասի ճաղավանդակը մագլցած Նահապետ Սարգսյանն էլ 60 մլն դրամ է ստացել նույն հիմնադրամից՝ մեղվաբուծությամբ զբաղվելու համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am