Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. մեղավոր է նաև ճանապարհը սպասարկող Հերմինե Նաղդալյանի ամուսնու ընկերությունը

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան Մեղրի ավտոճանապարհին Գորհայքի վարչական տարածքում, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Եղվարդ քաղաքի բնակիչ 61-ամյա Աշոտ Նահապետյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 CX 359 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել MAN մակնիշի 018 ZZ 33 համարանիշի ավտոմեքենայի մեջ: Վթարի հետևանքով 06-ի ուղևորուհին տեղում մահացել է, իսկ 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը: Վիրավորներին օգնության են հասել քաղաքացիները, փրկարարները ու ոստիկանները: Օպերատիվ են գործել նաև բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քննչական բաժնի պետ Արմեն Կավեյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Սարմեն Գալստյանը, ով Սիսիանի ոստիկանության բաժնի ծառայողների հետ սահմանազատել են տարածքը և կատարում են ուժեղացված ծառայություն, որպեսզի հերթական վթարը տեղի չունենա: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հավաքվածներն արդարացիորեն բարձրաձայանում են, որ ճանապարհը ամբողջովին պատված է մերկասառույցով, ճանապարհի ձնահեռացման ու մշակման աշխատանքներ չեն կատարվել և առանց վարանելու կարելի է պնդել, որ վթարի հիմնական պատճառը նշված ճանապարհը սպասարկող ճանշինականներն են: Գ. Շամշյանի տեղեկություններով, ճանապարհի մաքրման պատասխանատուն է Ազգային ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնու ՍՊԸ-ն: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Սիսիանի քննչական բաժնի ավագ քննիչ Արես Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ եթե Եղեգնաձորի, Վայքի ճանշինականները կատարել են հսկայական աշխատանքներ ճանապարհը անցանելի դարձնելու համար, ապա Տիկին Հ. Նաղդալյանի ամուսնու ընկերությունը կարծես դառած լինի «սառած պինգվին» ու եթե նրանք ճանապարհը մշակեին աղ ու ավազով, ապա այս ողբերգական վթարը տեղի չէր ունենա: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր Երևանի շենքերից մեկում աղջիկը սպառնացել է վերջ տալ կյանքին Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային Բերդիկ գյուղում բախվել են «Kia Sportage»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ կան վիրավորներ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Քնաբեր ու սպիտակ աղմուկ․ Անգլիայի պատրաստությունը Մեքսիկայի դեմ խաղին Ջրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացված ՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ Մելիքյան Ընդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասին ՍԴ որոշումը նշանակում է ինստիտուցիոնալ փլուզում և իրավական համակարգի ճգնաժամ․ Ամստերդամ Գազի բալոնի պայթյուն և հրդեհ Արմավիրի մարզի Արևիկ գյուղում. փայտաշեն տնակ է այրվել Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի Ստեփանավանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն․ կան վիրավորներ Արդարության և արդարադատության վրա վերջնականապես տատապանաքար դրվեց ՍԴ այս որոշմամբ․ Տոնոյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Տրոլեյբուսի սնուցման ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 ավտոբուսի վրա ՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե Հովհաննիսյան Որտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, եւ ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին Ովքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն է ՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am