Ռուսաստանն ու Ուկրաինան կփոխանակեն գերիներին
Ռուսաստանն ու Ուկրաինան Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) միջնորդությամբ ապրիլի 19-ին կփոխանակեն գերիներին։ Այս մասին հայտնում է Reuters-ը ՝ վկայակոչելով աղբյուրին։
Գործակալության տվյալներով՝ կփոխանակվեն շուրջ 500 ռուս եւ ուկրաինացի գերիներ, այդ թվում՝ 46 վիրավոր։ Աղբյուրի համաձայն՝ փոխանակմանը կմասնակցեն յուրաքանչյուր կողմից 246 բանտարկյալ։
