«Խաղաղության» ագռավը․ ադրբեջանցիները դեմ են տալիս Նիկոլ Փաշինյանին

2022թ․ հոկտեմբերի 6–ին Նիկոլ Փաշինյանը ոչ միայն դավաճանաբար հանձնեց Արցախն Ադրբեջանին, այլ նաև հայ–ադրբեջանական հարաբերություններում հրաժարվեց ռուսական միջնորդությունից՝ միջնորդ ճանաչելով Թուրքիային։

Նիկոլը խաբում է, թե, իբր, ինքն Ադրբեջանի հետ նախընտրում է հարաբերվել ուղիղ՝ առանց միջնորդների։ Իրականությունն այն է, որ ինքն Ալիևի հետ շփվում է Էրդողանի միջնորդությամբ։ Այն Էրդողանի, որի գիրքն ամուր սեղմել էր կրծքին։ Ինքն Էրդողանից աթոռ ու անձնական անվտանգություն է մուրում՝ փոխարենը խոստանալով բավարարել թուրք–ադրբեջանական բոլոր պահանջներն ու նախապայմանները։ Բնականաբար՝ Հայաստանի հաշվին։

Օրերս Անթալիայում տեղի ունեցածը Թուրքիայի հերթական միջնորդական առաքելության դրսևորում էր։ Արարատ/Arabat Միրզոյանին որպես ռազմական ավար նստացրել էին դահլիճի դիմաց և թելադրում էին ադրբեջանական նախապայմանները։ Դրանց երևացող մասը վերաբերում է ՀՀ սահմանադրությանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ինստիտուտին։

Ադրբեջանը «խաղաղության» թղթի դիմաց պահանջում է ՀՀ անկախության հռչակագրի վերացում և Արցախի հարցով Մինսկի խմբի լուծարում։ Նիկոլը երկուսին էլ համաձայն է, պարզապես ասում է՝ եկեք թուղթ ստորագրենք, որ ես կարողանամ հայ ժողովրդին գոնե մի փոքր հատվածին խաբել, վերարտադրվել ու հետո ամբողջական փաթեթով բավարարել նաև մյուս պահանջները (ադրբեջանցի «փախստականների» վերադարձ, ռազմատուգանք, «Զանգեզուրի միջանցք», հանքերի փակում և այլն)։

Ալիևը չի համաձայնում Նիկոլի հետ։ Ասում է՝ բոլորը տուր և միանգամից։ Նիկոլն ապավինում է Թուրքիային՝ վերջինիս դիտարկելով որպես իր աթոռի հովանավոր։

Նիկոլի հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հետևյալ բանաձևով են կառուցվում․ «Սիրելի՛ Էրդողան ու Ալիև, դուք իմ նման դավաճան ու կամակատար չեք կարող գտնել, եթե ինձ շատ սեղմեք ու ստիպեք նախապայմանները արագ բավարարել, ապա ես կթռնեմ աթոռից ու ամեն ինչ փոզմիշ կլինի։ Եվ ուրեմն, թողեք, որ կամաց–կամաց ապահովեմ ձեր պահանջները, որպեսզի դրանք մարսեմ։ Ու լավ կլինի, որ աթոռիս վերարտադրվեմ, հետո նոր ամբողջական փաթեթով հանձնեմ ձեզ Հայաստանը»։

Ալիևն ու Էրդողանը Նիկոլի մասով դերաբաշխում են արել։ Էրդողանը գրքեր նվիրող բարի ոստիկան է խաղում, Ալիևը՝ չար։ Նիկոլը չարի պահանջները հերթով կատարում է և ապավինում «բարի» Էրդողանին։ Նրան պատին են դեմ տվել, քանզի գիտեն, որ տեղ չունի փախչելու։

Նիկոլը փախչելու տեղ չունի, բայց Հայաստանն ունի փրկվելու հնարավորություն։ Փրկվելու կարևորագույն նախապայմանը Նիկոլի հեռացումն է։ Երևանը, Գյումրին ու Փարաքարը ցույց են տվել Նիկոլի հեռացման ձևը։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 456 անգամ
Լրահոս
Ինչպես է Արշակ Սրբազանն արձագանքել իր ազատ արձակմանը. մանրամասներ (video) Ալե՛ն, դու ժամանակին անգամ մսով պեռաշկի չէիր կարա ուտեիր, էդ ի՞նչ BMW-ից ես խոսում․ Վահե Մովսիսյան (video) Ստախոսնե՛ր․«Նիկո՛լ, մեր էրեխեքի արյունը լափել, խմել ,սպանել են․պատաախանն ո՞վ պիտի տա».սևազգեստ մայր (video) Իրանը որոշել է հստակ իր թիրախները․ Ինչու TRIPP-ը դեռ չի ռմբակոծվել․ Հայկ Նահապետյան (video) Լևոն Տեր-Պետրոսյանը մեծ վատություն արեց Սամվել Կարապետյանին․ Արշակ Զաքարյան (video) Լարված իրավիճակ․ Ո՞նց թե՝ մի փորձեք, միջոցներ կիրառեք, ինչ ուզում եք կիրառեք․ Բագրատ Սրբազան (video) Իրանում պատերազմ է․ սրանք պիտի մի բան հասկանան․ Սերժ Սարգսյան (video) Նիկոլը նյարդային վիճակում է, մոտ օրերս սուտը պայթելու է․ Տիգրան Չոբանյան (video) Գլխավոր դատախազը պետք է գա Բագրատ Սրբազանի գործով հարցաքննության․ Նաիրա Զոհրաբյանը՝ դատարանում (video) Նիկո՛լ, պեռաշկիդ կեր. Իրանը խփեց Ադրբեջանին, ի՞նչ զգուշացրեցին մեզ (video) Նախիջևանի օդանավակայանին իրանական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով տուժածների թիվը հասել է 4-ի Ով և ինչպես պղծեց Վազգեն Սարգսյանի հիշատակը Մոսկվայի քաղաքային դատարանը բլոգեր Արսեն Մարգարյանին դատապարտել է 4.5 տարվա ազատազրկման Դուրս գալիս Արշակ Սրբազանին ասացի` «Վերադառնամ՝ այստեղ չլինես». Բագրատ Սրբազան (video) Աբու Դաբիում անօդաչու թռչող սարքի բեկորներից 6 մարդ է վիրավորվել Հերոսի մայր՝ Լիդա Առուշանյանի ակցիան՝ դատարանի նիստերի դահլիճում (video) Արշակ Սրբազանի նկատմամբ ընտրվել է վարչական վերահսկողություն Փաշինյանի դիմաց թուղթ են դրել. ցնցումների մեջ է ընկել. Արմենուհի Կյուրեղյան (video) «ԹՐԻՓՓ-ը վառոդի տակառ է, որը պայթելու է մեր գլխին»․ Արմեն Այվազյան Նախիջևանի վրա Իրանի hարձակումը անպատասխան չի մնա․ Ադրբեջանի ՊՆ Արշակ Սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց «Բոշե՛ք, պեռաշկի լափելու փոխարեն, հասկացեք, որ Իրանում Հայաստանի ճակատագիրն է որոշվում». Չոբանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am