Արցախը հայաթափելուց հետո Ադրբեջանը «պատերազմ է հայտարարել» հայկական մշակութային ժառանգությանը

«Գեղարդ» հիմնադրամի հայտարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ.

«Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի (ICOMOS) նախաձեռնությամբ, սկսած 1982 թվականից, ապրիլի 18-ը նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։ Այս տարի այն անցկացվում է «Աղետների և հակամարտությունների պատճառով սպառնալիքի տակ հայտնված ժառանգություն: Պատրաստվածություն և դասեր ICOMOS-ի 60-ամյա գործողություններից» խորագրի ներքո։ ICOMOS-ը նշում է, որ ապրիլի 18-ն առիթ է՝ իրազեկելու սպառնալիքի տակ գտնվող համաշխարհային ժառանգության պաշտպանության և պահպանության մասին։

Այս տարվա խորագիրն ամբողջովին արտահայտում է Արցախում հայկական կրոնական և մշակութային ժառանգության ճակատագիրը։ Արցախը գրավելուց և հայաթափելուց հետո Ադրբեջանը «պատերազմ է հայտարարել» հայկական մշակութային ժառանգությանը՝ մի մասը հռչակելով աղվանական, մյուս մասը՝ ամբողջովին ոչնչացնելով։ Ադրբեջանի այս քաղաքականությունը ծրագրված և համակարգված բնույթ ունի։

Հարկ ենք համարում նշել, որ ICOMOS-ում հայկական ժառանգությունը ոչնչացնելու ադրբեջանական քաղաքականությանը քաջատեղյակ են։ Դեռևս տարիներ առաջ իր զեկույցներում կառույցն արձանագրել էր Ջուղայի խաչքարերի ոչնչացումն Ադրբեջանի իշխանությունների կողմից։ 2020 թվականի նոյեմնբերին ICOMOS-ը և մի շարք այլ կառույցներ հայտարարություն էին տարածել «Լեռնային Ղարաբաղի շրջանում մշակութային ժառանգության պաշտպանության» կոչով։

Ներկայում ICOMOS‑ի, ինչպես նաև մշակութային ժառանգության հարցերով զբաղվող միջազգային մյուս կառույցների հետևողական մշտադիտարկումն ու ահազանգերի հնչեցումը կարող են նպասել հայկական ժառանգության գոնե որոշ մասը ոչնչացումից փրկելուն։

«Գեղարդ» հիմնադրամը, կարևորելով ICOMOS-ի գործունեությունը, կոչ է անում՝ հետևողական լինել խնդրին, պնդել Արցախ դիտորդներ ուղարկելու անհրաժեշտությունը, համագործակցել այլ կառույցների հետ՝ Արցախում մշակութային հարուստ ժառանգությունը ոչնչացումից փրկելու։

Հայկական հուշարձանները ոչնչացնելուց բացի՝ Ադրբեջանը, բոլոր հնարավոր և անհնար ձևերով, այդ թվում՝ օգտագործելով Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանքներ է հնչեցնում։

Հիմնադրամը դատապարտում է ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող մշակութային վանդալիզմն ու պատմության կեղծումը»:

 

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am