Ձեր նշած անձը կարող է մայիսի 21-ից հետո գրանցվել որպես Արցախի նախագահի թեկնածու. Շահրամանյանը՝ արցախցի ցուցարարներին
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ի պատասխան ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության առջև մի խումբ արցախցիների հարցադրումների՝ «կամ մեզ առաջնորդի, կամ կգա մի ուրիշ մարդ, ով դրանով կզբաղվի», հայտարարեց. «Արցախի Սահմանադրությամբ նախատեսված է նման հնարավորություն մայիսի 21-ից հետո, ձեր նշած անձը կարող է դիմել ԱԺ, գրանցվել և Արցախի նախագահի հնարավոր թեկնածու ներկայանալ»։
Նա հիշեցրեց, որ երկրորդ մարդ, ով բանակցել է Արցախից ժողովրդին դուրս բերելու համար, իրենից բացի չի եղել։ «Ստիպված ենք եղել ադրբեջանական կողմի հետ ուղիղ բանակցություն իրականացնել, բացել Հակարիի կամուրջը, որը 10 ամիս փակ է եղել։ Դուք շատ լավ տեղյակ եք եղել, մեր նպատակը եղել է փրկել զինծառայողներին, մեր ժողովրդին և խաղաղ ճանապարհով թույլ տալ դուրս գալ»։
Շահրամանյանը նշեց, որ ՀՀ կառավարությունն է ստանձնել սոցիալական բոլոր հարցերի պատասախանատվությունը․ «Մենք չունենք որևիցե հնարավորություն՝ ազդելու այդ հարցերի վրա, մշակելու, հաստատելու։ Մեր բոլոր հնարավորություները մենք օգտագործել ենք, որ տեղ հասցնենք, որ ժողովուրդը գտնվում է շատ ծանր վիճակում։ Եվ դադարեցնելով այս 50 000-ականները՝ հայտնվելու ենք փողոցներում։ Այդ նպատակով համագործակցում ենք վերջին հանրահավաքին լիազորություն ստացած Արցախի իրավունքները պաշտպանող խմբի հետ։
Սպասել մեզանից, որ կկարողանանք ՀՀ կառավարությունում ձևավորել որոշումներ, բացի հանրային ճնշումներից․․․, հնարավորությունը ես չեմ տեսնում»,-ասաց նա։
