Ռուբեն Վարդանյանի փաստաբանը հայտնել է նիստերի լուսաբանման խեղաթյուրումների մասին

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանի հարցազրույցը NEWS.am-ին:

Տիկին Սահակյան, Բաքվում շարունակվում է հայ գերիների նկատմամբ դատական ֆարսը: Երեկ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Արկադի Ղուկասյանն է ցուցմունք տվել, որոնք դժվար է արժանահավատ համարել, իսկ երկու օր առաջ Ռուբեն Վարդանյանի գործով լսումներն էին: Ի՞նչ տեղեկություններ ունեք այս վերջին նիստերից:

Եթե Ռուբեն Վարդանյանի մասով որոշ այլընտրանքային տեղեկատվություն հնարավոր է ստանալ նրա ընտանիքի ներգրաված մասնավոր փաստաբանի միջոցով, ապա մյուսների դեպքում, ցավոք, նման հնարավորություն չկա: Իհարկե, Արկադի Ղուկասյանին կամ որևէ այլ մեկին վերագրվող ցուցմունքները մեզ և, առհասարակ, որևէ կառույցի համար չեն կարող արժանահավատ լինել, քանի որ նիստերը իրականացվում են դռնփակ՝ առանց անկախ լրատվամիջոցների և մասնագետների մասնակցության, և անաչառ տեղեկատվություն ստանալու հնարավորություն չկա: Ներկա է լինում միայն «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության աշխատակիցը, որը ներկայացնում է ֆիլտրած և աղավաղված տեղեկատվություն:

Ի դեպ, այն, որ լրատվամիջոցները խեղաթյուրված են ներկայացնում դահլիճումկատարվածը, հաստատել է նաև Ռուբեն Վարդանյանի մասնավոր փաստաբան Աբրահամ Բերմանը: Վերջին նիստի մասին նրա կողմից Վարդանյանի ընտանիքին փոխանցված տեղեկատվության համաձայն, հենց նիստի սկզբում ինքը՝ փաստաբանը դատարանի ուշադրությունը հրավիրել է տեղական լրատվամիջոցների կողմից փաստերի խեղաթյուրումների վրա:

Փաստաբանը պարզաբանել է, որ պաշտպանական կողմը պահանջել էր ոչ թե վերանայելդատական նիստի ձայնագրությունները, ինչպես հաղորդել են լրատվամիջոցները, այլ հասանելիություն ունենալդատական լսումների արձանագրություններին և համապատասխան ձայնագրություններին, որոնք մինչև հիմա ամբողջությամբ չեն տրամադրվել: Սա, ինչպես հասկանում եք, բոլորովին այլ բան է: Փաստաբանը նաև զգուշացրել է, որ եթե լրատվամիջոցների կողմից շարունակվի խեղաթյուրված հաղորդագրությունների տարածումը, ապա դա կարող է հանգեցնել դատական գործընթացի: Նիստի այս դրվագի մասին ադրբեջանական լրատվամիջոցները, իհարկե, ոչինչ չեն հաղորդել: Սա հստակ փաստ է, որն ապացուցում է, որ առանց այն էլ իրականացվող դատական ֆարսը լուսաբանվում է միտումնավոր խեղաթյուրումներով:

Ի դեպ, Ռուբեն Վարդանյանի պաշտպանը նաև վերահաստատել է հարցաքննությանը չմասնակցելու իր դիրքորոշումը և ընդգծել է, որ դա արվում է որպես բողոք՝ դատավարության գործընթացի անօրինականության դեմ:

Երեկ ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականումհրապարակվել էր ֆրանսիացի փաստաբանների և Ֆրանսիայի փաստաբանական պալատների նախագահներիբավական կոշտ հայտարարությունը, որտեղ նրանք եվրոպական երկրներին կոչ էին անում աչք չփակել և խիստ միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի դրույթները կոպտորեն խախտելու համար: Նրանք նշում էին, որ Եվրոպան չի կարող լուռ մնալ այս դատական սկանդալի նկատմամբ, իսկ հայ գերիների նկատմամբ «դատավարությունները» նրանք համարել էին «ինստիտուցիոնալացված բռնապետության» դրսևորում: Ծանո՞թ եք այդ հայտարարությանը:

Այո, ծանոթ եմ և կիսում եմ բոլոր այն մտահոգությունները, որոնք արտահայտված են հայտարարության մեջ:Լավ կլինի, որ Կոնվենցիայի անդամ մյուսերկրների փաստաբանական համայնքները ևս հետևեն ֆրանսիացի փաստաբանների օրինակին՝ ցույց տալով իրենց հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին: Իսկապես, Եվրոպայի՝ որպես մարդու հիմնարար իրավունքների պաշտպանի հեղինակությունը վտանգված է, քանի որ մի երկիր ամենացինիկ կերպով ոտնահարում է այդ Կոնվենցիայի դրույթները՝ լինելով դրա կողմերից մեկը: Եվրոպական կառույցների կողմից միայն դատապարտող հայտարարությունները բավարար չեն, պետք են կոնկրետ գործողություններ, մասնավորապես, պատժամիջոցների տեսքով:

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am