Նախկին ՀՀԿ-ական տնօրենը կոչ է անում գրանցվել եւ մասնակցել Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» շարքի հանդիպումներին․ Aravot.am

Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» շարքի հանդիպումներից մեկին, ի թիվս այլոց, մասնակցել է նաեւ Երեւանի Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի տնօրեն Ռիմա Դավթյանը, որը ժամանակին եղել է ՀՀԿ-ական, եւ նրա պաշտոնավարման ժամանակ էր աշխատանքը Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցում կորցրել այդ ժամանակ պատմության ուսուցիչ աշխատող, այժմ լրագրող Կարպիս Փաշոյանը: Փաշոյանը նաեւ այդ մասին գրառում էր կատարել ֆեյսբուքի իր էջում: «Ազատության» ռեպորտաժից իմացա, որ #Կրթվելը_նորաձև_է արշավի ակտիվ մասնակիցներից մեկը ինձ շատ ծանոթ անձնավորություն է։ Նա հենց այն նույն դպրոցի ՀՀԿ-ական տնօրենն էր, որը 2015 թ․-ին ինձ դպրոցից հեռացրել էր ՀՀԿ-ի օգտին քարոզչություն չանելու և ՈՉ-ի շարժմանը մասնակցելու համար։ Ինչ բան է կյանքը»,-գրել էր Կարպիսը։

«Aravot.am-ը հեռախոսով կապվեց Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի տնօրեն Ռիմա Դավթյանի հետ: Նրան զայրացրեց Կարպիս Փաշոյանի վերաբերյալ հարցը, ասաց, որ Կարպիս Փաշոյանին ինքը չի հեռացրել, նա ազատվել է իր դիմումի համաձայն, եւ այդ դիմումը պահվում է դպրոցի արխիվում: Նաեւ հավելեց, որ Կարպիս Փաշոյանը լավ ուսուցիչ է եղել եւ իր դստերն էլ է դասավանդել:

Հետաքրքրվեցինք՝ ժամանակին լինելով ՀՀԿ անդամ, հիմա ինչպե՞ս է ստացվել, որ մասնակցում է Նիկոլ Փաշինյանի կնոջ կազմակերպած «Կրթվելը նորաձեւ է» արշավին: «Կրթվելը նորաձեւ է»-ն քաղաքական ենթատեքստ չունեցող գաղափարախոսություն է: Եթե «Կրթվելը նորաձեւ է»-ի հետ կապված որեւէ բան հետաքրքրում է, անկախ նրանից՝ մարդը լրագրող է, թե դպրոցի տնօրեն, պարտավոր է օնլայն գրանցվել եւ տեղեկանալ, թե ինչի մասին է այն: Մենք ՀՀ քաղաքացիներ ենք, եւ վարչապետը եւ նրա տիկինը այս երկրի վարչապետն ու տիկինն, այնպես որ կարող եք գրանցվել եւ մասնակցել, եթե որեւէ հարց հետաքրքրում է»,-ասաց դպրոցի տնօրենը»,– փոխանցում է լրատվամիջոցը:


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 675 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am