Հարգելի բժիշկներ, դուք ստիպված եք լինելու վերցնելու ոստիկանությունից դատվածություն չունենալու վերաբերյալ տեղեկանք. Անուշ Պողոսյան
«Հարգելի բժիշկներ, պատրաստվեք»,-նշում է «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Խողոսյանը՝ անդրադառնալով կառավարության երեկվա նիստում ավագ բուժաշխատողների և կլինիկական օրդինատորների (կլինիկական ռեզիդենտներ), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձանց անհատական լիցենզիա/անցումային անհատական լիցենզա ստանալու համար լիցենզավորման հարթակով հայտը ներկայացնելու կարգըի սահմանմանը։
«Դուք ստիպված եք լինելու վերցնելու ոստիկանությունից դատվածություն չունենալու վերաբերյալ տեղեկանք, այնուհետև անցնել հետազոտություններ հոգեբույժի,նարկոլոգի, ակնաբույժի մոտ, անցնել լաբորատոր ախտորոշում և ապացուցել, որ դուք թմրանյութեր չեք օգտագործում և ներկայացնել տեղեկանք, որ դուք ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ֆիզիկական արատներ կամ հիվանդություններ չունենեք, որպեսզի այս տեղեկանքները մուտքագրեք և ձեզ թույլ տան մասնակցել լիցենզավորման քննությանը։ Ի դեպ, այս ամենի համար դուք վճարելու եք, նաև վճարելու եք պետական տուրք։ Իսկ ովքեր են լինելու քննական հանձնաժողովում և ինչպես չեք հանձնելու քննությունը՝ կպատմեմ հաջորդիվ»,-նշել է ՀԿ նախագահը։
