Արցախցիների չկռվելու մասին խոսքերը վիրավորում են մեր որդիների լուսավոր հիշատակը․ հերոսի մայրը՝ ՔՊ–ականներին

44-օրյա պատերազմում անմահացած հերոսի մայր Նաիրա Մարգարյանը, ով Արցախից տեղահանվել և այժմ բնակվում է Գյումրիում, պատասխանել է ՔՊ–ականներին, ովքեր հայտարարում են, թե 44–օրյա պատերազմի ժամանակ, իբր, արցախցիները չեն կռվել․

«Խոսքս ուղղված է բոլոր ՔՊ–ին, ովքեր ուրանում են ամեն ինչ։ Ես մայր եմ… մայր, որ ծնեց որդի, դաստիարակեց, մեծացրեց, օրհնեց ու ճանապարհեց Հայրենիքի պաշտպանության սուրբ ճանապարհով։

Այդ ճանապարհից իմ որդին, ինչպես շատ ուրիշներ, վերադարձավ… բայց վերադարձավ անմահացած։ Ցավով եմ լսում, երբ տարբեր պաշտոնյաներ բարձրաձայնում են, թե իբր Արցախցիները չեն կռվել, թե մենք չենք կռվել։

Այդ խոսքերը դանակի պես խրվում են մեր սրտի մեջ, վիրավորում մեր որդիների լուսավոր հիշատակը։ Մեր տղաները կռվեցին՝ իրենց արյունով պահելով ու պաշտպանելով հողը՝ մինչև վերջին շունչը։ Արցախը մենք չկորցրինք նրա համար, որ չէինք կռվում։ Արցախը կորցրինք այն բանի պատճառով, որ գործող իշխանությունը հեռու էր դիվանագիտությունից, չկարողացավ պահպանել մեր հաղթանակների արդյունքը, չկարողացավ արժանապատվորեն կանգնել մեր հերոսների թիկունքին։ Որպես զոհված զինվորի մայր՝ պահանջում եմ, որ Սգո օր հռչակվի՝ ի հիշատակ մեր անմահացած տղաների։ Եվ այդ օրը՝ սեպտեմբերի13-ին, սեպտեմբերի19-ին և սեպտեմբերի 27-ին, հրապարակվեն բոլոր հերոսացած որդիների անունները, որ ամբողջ ժողովուրդը տեսնի ու հիշի, թե ովքեր են եղել իր իրական հերոսները։ Սա մոր սրտի ճիչ է… մեր ամբողջ ազգի ցավն ու պարտքը մեր տղաների առաջ։ Թող հերոսների անունները վառ մնան, և նրանց արյունով գրած պատմությունը ոչ ոք չհամարձակի մոռանալ կամ աղավաղել»։

դիտվել է 121 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am